Փոխնախարարը` համատարած հոսանքազրկման ժամանակ խափանված սարքավորումների մասին
ՀՀ տարածքային կառավարման և էներգետիկ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաև այն հարցին, թե ինչ տեղեկություններ կան խափանումների մասին:
«Դեռևս որևէ խոշոր խափանում հայտնի չէ: Տատանումների արդյունքում կարող են էլեկտրասարքավորումների կարգավորման դաշտերը փոխվել: Դրանց ծրագրերի նորից ներբեռնման խնդիրներ առաջանա: Պետք է ժամանակ անցնի, որպեսզի հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել բոլոր այն տեղերում, որտեղ տատանում է տեղի ունեցել, մատակարարման խափանում: Հուսով եմ, որ չունենք որևէ խոշոր խնդիր: Եթե արտադրող կայաններում կարգավորվի ամեն ինչը, կարծում եմ` մնացած տեղերում չենք ունեցել ավելի խոշոր խնդիր: Ամբողջությամբ չեմ տիրապետում` երկրում որտեղ ինչ է փչացել, ինչ է եղել, բայց չունենք նաև տեղեկություն, որ խոշոր ինչ-որ խափանումներ կան»,- ասել է Վարդանյանը՝ հավելելով, որ եթե պաշտպանիչ համակարգերն աշխատած չլինեին, 5-րդ բլոկն ու Երևանի ՋԷԿ-ն անջատված չէին լինի:
Հուսալի կերպով աշխատել են բոլոր պաշտպանիչ համակարգերը:
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Վթար էներգետիկ համակարգում․ փոխվարչապետ
Այս պահին ունենք վթար էներգետիկ համակարգում։ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարա...
Մանվել Գրիգորյանի՝ Մանվել անունով թոռը զորակոչվել է բանակ. News.am
NEWS.am–ի տեղեկություններով՝ օրեր առաջ ԵԿՄ վարչության նախկին նախագահ, կալանքի տակ գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանի թոռը՝...
Երևանում գործարկվում է նոր ավտոբուս
Երևանում փորձնական գործարկվում է նոր ավտոբուս: Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել Երևանի ավագանու անդամ Աշո...
Արտակարգ դեպք Երևանում. Բերման են ենթարկվել գործարար, «Վեդի Ալկո»-ի Մանվել Ղազարյանը, նրա 2 տղաներն ու համակիրները
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր ՝ հուլիսի 7-ին, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմու...