Դատարանը Տնտեսագիտական համալսարանի վերաբերյալ անսպասելի որոշում է կայացրել. News.am
NEWS.am–ի տեղեկություններով՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը լուրջ խնդրի առաջ է կանգնել։ Բանն այն է, որ բուհում արդեն ավարտվել է թափուր դասաժամերի մրցույթը, սակայն տնտեսագիտական համալսարանը չի կարող աշխատանքի ընդունել մրցույթում անցած դասախոսներին, քանի որ առկա է դատարանի որոշում։
Նշենք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) մի խումբ դասախոսներ նախորդ ամիս դատական հայց էին ներկայացրել ընդդեմ բուհի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի՝ պնդելով, թե Հայրապետյանի նախաձեռնությամբ բուհում թափուր դասաժամերի համար մրցույթի հայտարարումը հակասում է «Բարձրագույն կրթության մասին» օրենքին:
Դասախոսները դատարանից պահանջում են «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գիտամանկավարժական կազմի ընտրության և տեղակալման կանոնակարգ»–ը և այն հաստատելու բուհի գիտական խորհրդի 2019թ ապրիլի 30–ի որոշումը, ինչպես նաև Տնտեսագիտական համալսարանի «Դասընթացների թափուր դասաժամերի համար» մրցույթի վերաբերյալ հայտարարությունը իրավաբանական ուժ չունեցող ճանաչել:
Երևան քաղաքի դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանն էլ օրեր առաջ որոշում է կայացրել բավարարել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 17 դասախոսների ներկայացրած՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը։
Որպես հայցի ապահովման միջոց, դատարանը որոշել է արգելել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գիտամանկավարժական կազմի ընտրության և տեղակալման» կանոնակարգի գործունեության մեջ դնելը: Որոշումն ուժի մեջ է մտել հուլիսի 4–ին և ենթակա է անհապաղ կատարման։
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Վթար էներգետիկ համակարգում․ փոխվարչապետ
Այս պահին ունենք վթար էներգետիկ համակարգում։ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարա...
Մանվել Գրիգորյանի՝ Մանվել անունով թոռը զորակոչվել է բանակ. News.am
NEWS.am–ի տեղեկություններով՝ օրեր առաջ ԵԿՄ վարչության նախկին նախագահ, կալանքի տակ գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանի թոռը՝...
Երևանում գործարկվում է նոր ավտոբուս
Երևանում փորձնական գործարկվում է նոր ավտոբուս: Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել Երևանի ավագանու անդամ Աշո...
Արտակարգ դեպք Երևանում. Բերման են ենթարկվել գործարար, «Վեդի Ալկո»-ի Մանվել Ղազարյանը, նրա 2 տղաներն ու համակիրները
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր ՝ հուլիսի 7-ին, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմու...