ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ինչ է հայտնաբերել Սննդի անվտանգության տեսչությունը Գյումրիում
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչները տեսչական ստուգումներ են անցկացրել Գյումրիում: Ծառայությունն ուսումնասիրել է Գյումրու կենտրոնական շուկայի և շուկայի հարակից տարածքի միս-մսամթերքի վաճառքի կետերը: Ստուգայցի ավարտին աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ
:Անդրադառնալով տպավորություններին ու արձանագրված խնդիրներին՝ տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը նշել է, որ տարածքում վաճառվող մսամթերքի, ինչպես նաև պանրի ու ձկնեղենի վաճառքի և պահպանության պայմանների առումով բազմաթիվ խախտումներ կան, հենց այս պայմաններն են, որ բերում են տարբեր տեսակի հիվանդությունների ու խնդիրների, պահպանված չեն սանիտարական նորմերը, ուղեկցող, անհրաժեշտ փաստաթղթեր չկան
Տիգրան Պետրոսյանը կարևորել է տեսչական մարմնի գործողությունները օրենքի սահմաններում իրականացնելը և նշել, որ ամեն ինչ պետք է արվի, որպեսզի չտուժվի որևէ մեկը:
Հանդիպման մասնակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել քայլեր ձեռնարկել ոլորտի խնդիրներով զբաղվող գերատեսչական մարմինների ու կազմակերպությունների սերտ համագործակցությունն ապահովելու
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Վթար էներգետիկ համակարգում․ փոխվարչապետ
Այս պահին ունենք վթար էներգետիկ համակարգում։ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարա...
Մանվել Գրիգորյանի՝ Մանվել անունով թոռը զորակոչվել է բանակ. News.am
NEWS.am–ի տեղեկություններով՝ օրեր առաջ ԵԿՄ վարչության նախկին նախագահ, կալանքի տակ գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանի թոռը՝...
Արտակարգ դեպք Երևանում. Բերման են ենթարկվել գործարար, «Վեդի Ալկո»-ի Մանվել Ղազարյանը, նրա 2 տղաներն ու համակիրները
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր ՝ հուլիսի 7-ին, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմու...
Երևանում գործարկվում է նոր ավտոբուս
Երևանում փորձնական գործարկվում է նոր ավտոբուս: Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել Երևանի ավագանու անդամ Աշո...