ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գյումրիում. «ԶԻԼ»-ը գլխիվայր հայտնվել է փողոցի մեջտեղում
Այսօր կեսօրին Գյումրիում՝ Մուսայելյան փողոցում, իրար են բախվել «ԶԻԼ» մանիշի բեռնատար-ջրատարը և BMW մակնիշի մարդատարը: Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ը, բախման հետևանքով «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը գլխիվայր հայտնվել էր բանուկ փողոցի մեջտեղում:
Լրատվականը հայտնում է, որ վարորդը՝ 58-ամյա Սամվել Նիկոլյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Գյումրի» բժշկական կենտրոն, որտեղից հայտնեցին, որ վարորդը ստացել է միջին աստիճանի մարմնական վնասվածքներ:
Նշենք, որ վթարված «ԶԻԼ» մակնիշի ջրատար մեքենան պատկանում է Մերձմոսկովյան շինարարական ընկերությանը, որը Երևանյան խճուղու փողոցաշինական աշխատանքներ է այս պահին իրականացնում: Վթարից րոպեներ առաջ վարորդը շինհրապարակից ուղևորվել է՝ մեքենան ջրով լիցքավորելու, բայց տեղ չհասած՝ բախվել է Հենրիկ Պոսոսյանի վարած BMW մակնիշի ավտոմեքենային։ Վերջինիս վարորդը չի տուժել։
Ճանապարհային ոստիկանության քննիչները դեպքի վայրում կատարում էին չափագրումներ` վթարի հանգամանքները ճշտելու նպատակով: Ավտովթարի պատճառով 2 ժամից ավելի Մուսայելյան փողոցը երկկողմանի փակ է մնացել, իսկ երթևեկությունը ժամանակավորապես շրջանցիկ էր դարձել հարակից նրբանցքներով։
Նմանատիպ հոդվածներ
6 զոհ և 11 վիրավոր. ԱԻՆ-ը հրապարակել է զոհերի և վիրավորների անունները
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է Զոդի կամրջին տեղի ունեցած ավտովթարից տուժածների անունները:ՃՏՊ-ի հետև...
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օրենքով գող Անդիկի վրա կրակելու պահը
Երեկ գիշեր Նոր-Նորքի 5-րդ զանգվածում կրակոցներ էին հնչել և դեպքի վայր ժամանած ոստիկանության Նոր-Նորքի օպերատիվ խումբը նշ...
4 հրազենային վնասվածք. Մասիվցի Անդիկի սպանության մանրամասները
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 1973 թվականին ծնված տ...
Հայտնաբերել են ավտոմեքենան, որով հիվանդանոց է տեղափոխվել «Մասիվցի Անդիկի» դին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Հայաստանի քննչ...