Ողբերգական ավտովթարի հետեւանքով 5 տուժածներից 2 երեխաների վիճակը միջին ծանրության է
Որևան–Սևան ճանապարհին ողբերգական ավտովթարի հետեւանքով Երեւան քաղաքի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 2 երեխաների վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության։ Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, NEWS.am-ին հայտնեց ԲԿ-ի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը։
«Մեզ մոտ բերվել է 2 երեխա, տղա ու աղջիկ, մեկը՝ 9-ը, մյուսը՝ 11։ Երկուսի վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Տղայի մոտ կա փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի ցնցում, երեխան տեղափոխվել է վնասվածքաբանական բաժին։ Աղջկա մոտ գրանցվել է փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի ցնցում, տեղափոխվել է համապատասխան բաժանմունք։ Երեխաները գտնվում են բժիշկների խիստ հսկողության տակ»,- ասաց Դերձյանը։
Հիշեցնենք, որ երեկ առավոտյան ԱԻՆ «911» ծառայությանը hունիսի 30-ին, ժամը 03:49-ին ահազանգ էր ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ ՃՈ-ի հին հենակետի մոտակայքում տեղի էր ունեցել ՃՏՊ, կային զոհեր։
Նմանատիպ հոդվածներ
6 զոհ և 11 վիրավոր. ԱԻՆ-ը հրապարակել է զոհերի և վիրավորների անունները
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է Զոդի կամրջին տեղի ունեցած ավտովթարից տուժածների անունները:ՃՏՊ-ի հետև...
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օրենքով գող Անդիկի վրա կրակելու պահը
Երեկ գիշեր Նոր-Նորքի 5-րդ զանգվածում կրակոցներ էին հնչել և դեպքի վայր ժամանած ոստիկանության Նոր-Նորքի օպերատիվ խումբը նշ...
4 հրազենային վնասվածք. Մասիվցի Անդիկի սպանության մանրամասները
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 1973 թվականին ծնված տ...
Հայտնաբերել են ավտոմեքենան, որով հիվանդանոց է տեղափոխվել «Մասիվցի Անդիկի» դին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Հայաստանի քննչ...