«Զբոսաշրջիկները պաշտում են Վրաստանը, պետք է գալու հնարավորություն ունենան».Ս. Զուրաբիշվիլի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Euronews-ին տված հարցազրույցում մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Վրաստան թռիչքները կասեցնելու մասին որոշումը հայտարարել է, որ ռուս զբոսաշրջիկները պետք է ունենան հնարավորություն ժամանել Վրաստան, իսկ խնդիրները պետք է լուծել քաղաքական գործիչների հետ:
«Իմ պատասխանն այսպիսին է՝ զբոսաշրջիկները պետք է հնարավորություն ունենան գալ մեզ մոտ, քանի որ նրանք պաշտում են Վրաստանը:
Իսկ քաղաքական գործիչները ու ղեկավարները պետք է խնդիրների լուծումը գտնեն, որը դարձել է տեղի ունեցածի պատճառը: Այդ խնդիրը լուծելը նշանակում է դարձյալ միավորել վրացական տարածքները, սակայն դա չպետք է ոչ մի պարագայում ազդի զբոսաշրջիկների և բնակչության վրա, չպետք է ազդի այն խաղաղ իրավիճակի վրա, որը ստեղծել է Վրաստանում»,- հայտարարել է Զուրաբիշվիլին:
Նա նկատել է, որ Մոսկվայի հետ հարաբերություններում լարվածությունը նոր չէ, որ առաջացել է, սակայն նախկինում «դա չի խանգարել, որ մեկուկես միլիոն ռուսաստանցիներ այցելեն Վրաստան»:
Նմանատիպ հոդվածներ
Իրավիճակը Լարսում. արդյո՞ք Վրաստան ավտոմեքենաների մուտքն արգելվում է. պարզաբանում
Վրացական սոցկայքերում տեղեկություններ են տարածվել, թե Ռուսաստանը Լարսի անցակետով արգելում է Վրաստան ավտոմեքենաների մուտք...
Ռոբերտ Քոչարյանի գործը քննող երկու դատավոր դիմել են ՈՍ-ին իրենց անվտանգությունն ապահովելու համար
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը և Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը դի...
Եթե նոր իշխանությունների տեղը ես լինեի՝ կարող է ես էլ չուզեի վերաբացել Հոկտեմբերի 27-ի գործը. ընդհատակ անցած լրագրողը վերադարձել է. Armdaily.am-ի
Եթե նոր իշխանությունների տեղը ես լինեի՝ կարող է ես էլ չուզեի վերաբացել Հոկտեմբերի 27-ի գործը։ Armdaily.am-ի հետ զրույցու...
ՌԴ քաղաքացիները՝ կընտրեն Հայաստանն ու Ադրբեջանը. ինչի՞ կարող է հանգեցնել ՌԴ-ից Վրաստան ուղիղ թռիչքների արգելքը
Հուլիսի 8-ից ուժի մեջ է մտնում Ռուսաստանից Վրաստան ուղղակի թռիչքների արգելքը: «Ռոստուրիզմի» ղեկավար Զարինա Դոգուզով...