Եթե նոր իշխանությունների տեղը ես լինեի՝ կարող է ես էլ չուզեի վերաբացել Հոկտեմբերի 27-ի գործը. ընդհատակ անցած լրագրողը վերադարձել է. Armdaily.am-ի
Եթե նոր իշխանությունների տեղը ես լինեի՝ կարող է ես էլ չուզեի վերաբացել Հոկտեմբերի 27-ի գործը։ Armdaily.am-ի հետ զրույցում ասաց լրագրող Վահագն Ղուկասյանը, ով 2003 թ-ի հունվարին դատախազությունում հարցաքննվելուց հետո հեռացել էր Հայաստանից՝ վստահ լինելով, որ քննիչն իրեն կալանավորելու սանկցիա է տալու։ Մեկ ամիս առաջ Ղուկասյանը վերադարձել է Հայաստան։
«Ես 60-ից ավելի լրագրողական հոդվածներ եմ գրել «Հոկտեմբերի 27-ի» կազմակերպման վերաբերյալ, և եկել եմ եզրակացության, որ Հոկտեմբերի 27-ի գործը բացահայտված է։ Չնայած կազմակերպչական առումով ես անուններ չեմ շեշտում, սակայն, երբ գործի մանրամասներին ծանոթ ես լինում, իսկ ես ծանոթ եմ 18 հազար թերթ գործի, դա մոտավորապես 42 հատոր է, եկել եմ այն եզրակացության, որ Հայաստանի մասշտաբով բացահայտված է կազմակերպիչների ով լինելը։ Հայաստանից դուրս՝ արտաքին հարաբերություններում բազմաթիվ խնդիրներ կան, որ այսօր թույլ չեն տա բացահայտել պատվիրատուին»,-ասաց նա։
Ղուկասյանի խոսքերով, ինքը Հոկտեմբերի 27-ից 5 ամիս հետո տպագրել է իր՝ «Դիտորդի վարկածը» գրքույկը, որտեղ նշում է, որ սպանությունների հետքերը տանում են Ռուսաստան։ «Այդ գրքում ես հավաքել եմ բոլոր ահաբեկիչներին, որոնց մեջ Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչներ կան, իսկ նրանց հետևում Պուտինն է կանգնած։ Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին՝ ես երբեք չեմ հայտարարել, որ կազմակերպիչը նա է, բայց իմ հրապարակումներիում ցույց եմ տվել, որ Քոչարյանը անպայմանորեն դրան մանակից է եղել ու տեղյակ է եղել։Քոչարյանը դա մի առիթով խոստովանել է։ Ամեն դեպքում, դա իմ անձնական ընկալում է։ Ես կարծում եմ, որ գործը գրեթե ամբողջովին բացահայտվել է մինչև 2000 թ-ի ապրիլին։ Այն պահից, երբ գործի նյութերը Զինվորական դատախազությունից վերցվեցին ու փոխանցվեցին Գլխավոր դատախազությանը՝ վերջինս ոչ թե սկսեց հետաքննություն անել կազմակրպիչների բացահայտման մասով, այլ հակառակը՝ սկսեց հետքերը լվանալու գործընթաց իրականացնել։ Չնայած՝ ես այն կարծիքին եմ, որ որքան փորձում էին հետքերը մաքրել-լվանալ, այնքան ավելի շատ են հետքերն ավելանում»,-ասաց նա։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
Նմանատիպ հոդվածներ
Իրավիճակը Լարսում. արդյո՞ք Վրաստան ավտոմեքենաների մուտքն արգելվում է. պարզաբանում
Վրացական սոցկայքերում տեղեկություններ են տարածվել, թե Ռուսաստանը Լարսի անցակետով արգելում է Վրաստան ավտոմեքենաների մուտք...
Ռոբերտ Քոչարյանի գործը քննող երկու դատավոր դիմել են ՈՍ-ին իրենց անվտանգությունն ապահովելու համար
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը և Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը դի...
ՌԴ քաղաքացիները՝ կընտրեն Հայաստանն ու Ադրբեջանը. ինչի՞ կարող է հանգեցնել ՌԴ-ից Վրաստան ուղիղ թռիչքների արգելքը
Հուլիսի 8-ից ուժի մեջ է մտնում Ռուսաստանից Վրաստան ուղղակի թռիչքների արգելքը: «Ռոստուրիզմի» ղեկավար Զարինա Դոգուզով...
«Զբոսաշրջիկները պաշտում են Վրաստանը, պետք է գալու հնարավորություն ունենան».Ս. Զուրաբիշվիլի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Euronews-ին տված հարցազրույցում մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Վրաստան...