ՌԴ քաղաքացիները՝ կընտրեն Հայաստանն ու Ադրբեջանը. ինչի՞ կարող է հանգեցնել ՌԴ-ից Վրաստան ուղիղ թռիչքների արգելքը

Հուլիսի 8-ից ուժի մեջ է մտնում Ռուսաստանից Վրաստան ուղղակի թռիչքների արգելքը: 

«Ռոստուրիզմի» ղեկավար Զարինա Դոգուզովան Sputnik հեռուստաալիքին տված հարցազրույցում պատմել է, թե ինչի կարող է հանգեցնել Ռուսաստանից Վրաստան ուղիղ թռիչքների արգելքը: 

Նրա խոսքով՝ օդային ճանապարհով զբոսաշրջիկների մասնաբաժինը կազմում է երկրի  ընդհանուր զբոսաշրջության  70-75% -ը: Հայտնի իրադարձություննրի հետևանով զբոսաշրջային հոսքը ՌԴ կկրճատվի 60-70% -ով: 

Զարինա Դոգուզովայի կարծիքով՝ ՌԴ նախագահի հրահանգից հետո ավտոբուսների տոմսերի վաճառքի աճը կարող է ավելանալ, բայց չնչին չափով: Նրա համոզմամբ՝ ՌԴ քաղաքացիները՝ որպես այլընտրանք  Վրաստանին, պոտենցիալ հետաքրքրություն կցուցաբերեն Կրասնոդարի նկատմամբ, իսկ Կովկասում՝ Հայաստանի ու Ադրբեջանի: 

Զարինա Դոգուզովայի հավաստմամբ՝ մինչ օրս Վրաստան ամրագրված տոմսերն այլ երկրների ուղղությամբ փոխարինելու փաստ չի գրանցվել: Չեղարկվել է մի քանի տոմս: 

Նշենք, որ ի պատասխան ռուսական ավիաընկերությունների՝ Վրաստան ուղևորություններ կատարելու արգելքին, համացանցաում վրացի օգտատերերը նոր ֆլեշմոբ են սկսել «Հանգստացի՛ր Վրաստանում» հեշթեգով: Այսպես նրանք ցանկանում են ստեղծված իրավիճակում աջակցել տեղական զբոսաշրջությանը: 

Ֆլեշմոբի նախաձեռնողները նշում են, որ բոլորը պետք է իրենց հանգիստը անցկացնեն Վրաստանում: 

«Սա տնտեսական հրաշքի պահանջ չէ: Սա պարզապես ներդրում է՝ ի պատասխան արգելքի: Ցանկանում ենք, որ նրանք, ովքեր իրենց հանգիստը անցկացնելու են իրենց երկրից դուրս, ժամանեն Վրաստան»,- հայտնել է վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքը՝ հղում անելով ֆլեշմոբի կազմակերպիչների հայտարարությանը: 

Զբոսաշրջային գործակալությունները հուսով են, որ այս տարի կկարաողանան հիմնականում եվրոպացի զբոսաշրջիկներին գրավել: 

Մյուս կողմից, վրացիների շրջանում հարցում են իրականացրել, որը արդյունքում շատերը նշել են, որ Վրաստանը այս արգելքի հետևանքով կարող է կորցնել 1 մլրդ դոլար, քանի որ Վրաստանի զբոսաշրջիկների 25 տոկոսը ՌԴ քաղաքացի է: 
 

Քաղաքականություն