Պատահարներ
Կարևոր
Դավիթաշենում բախվել են թիվ 57 երթուղին սպասարկող Газель-ն ու Ford Transit-ը
Այսօր՝ հունիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07։30-ի սահմաններու Դավիթաշեն գյուղի 2-դ և 6-րդ փողոցների խաչմերուկում բախվել են Հրազդանի բնակիչ՝ 28-ամյա Սարիբեկ Հովհաննիսյանի…
Այսօր՝ հունիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07։30-ի սահմաններու Դավիթաշեն գյուղի 2-դ և 6-րդ փողոցների խաչմերուկում բախվել են Հրազդանի բնակիչ՝ 28-ամյա Սարիբեկ Հովհաննիսյանի վարած Fօrd Transit մակնիշի 483 ԼP 61 համարանիշի և Երևանի բնակիչ՝ 47-ամյա Արթուր Մանուկյանի վարած թիվ 57 երթուղին սպասարկող մարդատար Газель մակնիշի 0887 Տ համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan com-ը՝ բախման հետևանքով Газель-ը կողաշրջվել է։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի ավագ տեսուչ Ռուստամ Ավետիսյանն ու տեսուչ Հակոբ Մարտիրոսյանը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդները միմյանց են մեղադրում վթարի մեջ, սակայն, ըստ ճանապարհային երթևեկության կանոնների՝ նշված խաչմերուկը հավասարազոր է, և աջից հարված ստացողը պետք է զիջի ճանապարհը։ Այս դեպքում՝ աջից հարված ստացել է մարդատար Газель-ը, հետևաբար, նա պետք է զիջեր Ford Transit-ին։ Газель-ը քաղաքացիների օգնությամբ քարշակի միջոցով դարձի բերվեց և տեղափոխվեց անվտանգ վայր։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 28-ամյա վարորդը հարվածել է ՃՈ-ի պարեկային մեքենային ու դիմել է փախուստի
Հունիսի 8-ին Աբովյան քաղաքում ուժեղացված ծառայություն իրականացրած ոստիկանության ծառայողները ժամը 19-ի սահմաններում նկատե...
Ավազակային հարձակում Հայբիզնեսբանկի վրա. հնչել է կրակոց
Հրազենով զինված տղամարդը ներխուժել է Նոր Նորքի Թոթովենց փողոցում գտնվող «Հայբիզնեսբանկի» մասնաճյուղ։ Հունիսի...
Գառնիի ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով որոշ տեղեկություններով 16 մարդ է տուժել
Կոտայքի մարզում այսօր՝ հունիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել:Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 15:30-ի սահմաններում...
Խոշոր ու ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. կա զոհ և վիրավոր
Այսօր՝ հունիսի 10-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Սարուխ...