Հասարակություն
Կոսովոյում Ռուսաստանցու ձերբակալությունն «աղաղակող» գործողություն է․ ՌԴ ԱԳՆ
Մոսկվան Կոսովոյում ռուսաստանցու ձերբակալությունն «աղաղակող» գործողություն է համարում և Կոսովոյում ՄԱԿ-ի առաքելությունից պահանջում սպառիչ պատասխան տրամադրել ձերբակալության կապակցությամբ: Այդ մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից. տեղեկացնում է РИА Новости-ն:
Այսօր առավոտյան Կոսովոյի ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացրել երկրի հյուսիսում, որտեղ բնակվում են հիմնականում սերբեր: Ձերբակալվել է 30 մարդ, այդ թվում `ՌԴ քաղաքացի` Կոսովոյում ՄԱԿ-ի առաքելության աշխատակից Միխայիլ Կրասնոշչյոկովը:
Հիշեցնենք, որ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վույչիչը կարգադրել է երկրի զինված ուժերն ու ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության զորքերը լիարժեք մարտական պատրաստվածության բերել։
Ստեղծված իրավիճակը պայմանավորված է Կոսովոյում տեղի ունեցած միջադեպով. երեքշաբթի առավոտյան Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության հյուսիսում, ըստ նախնական տվյալների, ձերբակալվել է 13 սերբ:
Կոսովոյի ներքին գործերի նախարարության հատուկջոկատայինների ստորաբաժանումները ներխուժել են հյուսիսում գտնվող սերբական չորս համայնքների տարածք: Դրա հետևանքով ձերբակալվել են Կոսովոյի ոստիկանության՝ ազգությամբ սերբ ծառայողներ, քաղաքացիական անձինք:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիևում տղամարդը փողոցում կրակել է մարդկանց վրա. կան զոհեր
Նշված ճանապարհահատվածով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում
Ավինյանը նշել է՝ երբ կսկսվի «Հյուսիս-Հարավ» մայրուղու անավարտ հատվածի աշխատանքները
Մի շարք անձանց ձերբակալություններ Մանկավարժական համալսարանում
4.3