Հասարակություն
Աննա Հակոբյանը ասուլիսից անմիջապես հետո շտապել է հիվանդանոց. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ օրը, ասուլիսից անմիջապես հետո, Աննա Հակոբյանն այցելել է «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց` ծանր հիվանդությամբ` աուտոիմունայով տառապող նախազորակոչային տարիքի Լեւոն…
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ օրը, ասուլիսից անմիջապես հետո, Աննա Հակոբյանն այցելել է «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց` ծանր հիվանդությամբ` աուտոիմունայով տառապող նախազորակոչային տարիքի Լեւոն Դավթյանին տեսության:
Այցի ընթացքում պարզվել է, որ բուժման համար 5 կուրս բավականին թանկ դեղորայք` «Օտագամ» է անհրաժեշտ, որի մի մասը հոգացել են հարազատները, իսկ հիմա փող չկա դեղորայքի նոր խմբաքանակ գնելու համար։ «Աննա Հակոբյանը հանձնարարեց հիվանդանոցի ղեկավարությանը` ձեր կողմից առեք դեղորայքը, մենք կհայթայթենք միջոցները»: Հիվանդանոցը շատ արագ ձեռք է բերել դեղորայքը:
Ինչպե՞ս այդքան արագ ձեռք բերեցիք՝ հետաքրքրվեցինք հիվանդանոցից։ «Նորմալ ընթացակարգով, կարեւորը` հիվանդը լավանա»,- ասաց մեր աղբյուրը: Տեղեկացանք, որ օրվա երկրորդ կեսին գումարն արդեն փոխանցվել էր հիմնադրամի կողմից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյը սևազգեստ խմբերի մասին
Քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյ մականունով հայտնի Արտյոմ Հարությունովը այսօր դատարանում էր՝ ամբաստանյալի կարգավի...
«Mercedes G» մեքենայում թմրամիջոց է հայտնաբերվել. վարորդը փոխտնօրեն է
Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մայիսի 12-ին ոստիկանության Արաբկիրի բ...
37-ամյա տղամարդը 8-րդ հարկից նետվել է ու մահացել. Sputnik Armenia
Երեկ` մայիսի 27–ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Անցորդները Գայի պողոտայի թիվ 4 շենքի բակում նկատել են ընկած...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են լուսանկարվելու համար «գրոհում» նորաբաց այգու արձանները
24News .am-ը հրապարակել է տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես են Երեւանի 2800-ամյակի նորաբաց այգու արձաններից մեկին գր...