Հասարակություն
Թումանյան-Օձունի խաչմերուկը այսօր որոշ ժամերի փակ կլինի
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհին մայիսի 27-ին իրականացվելու են ժայռապայթեցման աշխատանքներ, ինչի պատճառով նույն օրը՝ ժամը 15:00-19:00-ն ընկած հատվածում, Թումանյան…
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհին մայիսի 27-ին իրականացվելու են ժայռապայթեցման աշխատանքներ, ինչի պատճառով նույն օրը՝ ժամը 15:00-19:00-ն ընկած հատվածում, Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։
Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Մ6-Օձուն-Այգեհատ-Յաղդան-Ստեփանավան-Վանաձոր ճանապարհով։
Պայթեցման աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։
Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը:
Նմանատիպ հոդվածներ
Քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյը սևազգեստ խմբերի մասին
Քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյ մականունով հայտնի Արտյոմ Հարությունովը այսօր դատարանում էր՝ ամբաստանյալի կարգավի...
«Mercedes G» մեքենայում թմրամիջոց է հայտնաբերվել. վարորդը փոխտնօրեն է
Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մայիսի 12-ին ոստիկանության Արաբկիրի բ...
Հացավանում դպրոցն ավարտեց մեկ աշակերտ. News am
Կոտայքի մարզի Հացավանի Հայկ Մանուկյանի անվան միջնակարգ դպրոցն այս տարի մեկ շրջանավարտ ունի՝ Գագիկ Թադեւոսյանը: NEWS. am-...
Երեխաների մուտքը Կենդանաբանական այգի կլինի անվճար
Երևանի քաղաքապետարանը և Երևանի կենդանաբանական այգին հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ,...