Հասարակություն
Հացավանում դպրոցն ավարտեց մեկ աշակերտ. News am
Կոտայքի մարզի Հացավանի Հայկ Մանուկյանի անվան միջնակարգ դպրոցն այս տարի մեկ շրջանավարտ ունի՝ Գագիկ Թադեւոսյանը: NEWS. am-ի հետ զրույցում դպրոցի տնօրեն Սուսաննա Սահակյանը նշեց, որ դպրոցն ընդամենը 36…
Կոտայքի մարզի Հացավանի Հայկ Մանուկյանի անվան միջնակարգ դպրոցն այս տարի մեկ շրջանավարտ ունի՝ Գագիկ Թադեւոսյանը: NEWS. am-ի հետ զրույցում դպրոցի տնօրեն Սուսաննա Սահակյանը նշեց, որ դպրոցն ընդամենը 36 աշակերտ ունի. Գագիկը սովորում էր եռահամակազմ դասարանում՝ 11-րդ եւ 10-րդ դասարանների եւս չորս աշակերտների հետ:
«Վերջին դասի, վերջին զանգի արարողությունն այս տարի մեր դպրոցում յուրօրինակ էր, անսովոր, բայց նույնքան հուզիչ, որքան մյուս բոլոր տարիներին: Պատճառն այն էր, որ շրջանավարտը մեկն էր՝ Գագիկ Թադեւոսյանը: Այսօր Գագիկին ճանապարհում ենք նոր հասուն կյանք: Միջին ընդունակությունների տեր տղա է Գագիկը: Կավարտի ու մի քանի ամսից կգնա բանակ: Վերջին ամիսներին երկընտրանքի առաջ էր կանգնել՝ գնալ բանակ «Ես եմ» ծրագրով, թե՞ ոչ: Ի վերջո, ընտրեց երկամյա պարտադիր ժամկետային զինծառայությունը: Քանի որ Գագիկը սովորում էր նույն դասարանում 3 տասներորդցիների եւ 1 տասնմեկերորդցու հետ, ուստի այսօր նրանք ուրախ տրամադրությամբ, երգ ու պարով ճանապարհ դրեցին իրենց ընկերոջը»,-պատմեց Սուսաննա Սահակյանը:
Տնօրենը նշեց, որ Գագիկն առավոտյան ծաղկեփնջով եւ տորթով եկել է դպրոց, դասարանում հավաքվել են, ընկերներն արտասանել են, երաժշտություն միացրել, ուրախացել: Դասղեկն ու ընկերները բարեմաղթանքի խոսքեր են ասել, կատակել, զրուցել:
Նմանատիպ հոդվածներ
Երեխաների մուտքը Կենդանաբանական այգի կլինի անվճար
Երևանի քաղաքապետարանը և Երևանի կենդանաբանական այգին հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ,...
Քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյը սևազգեստ խմբերի մասին
Քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյ մականունով հայտնի Արտյոմ Հարությունովը այսօր դատարանում էր՝ ամբաստանյալի կարգավի...
Երկար ժամանակով ջուր չի լինի հետևյալ հասցեներում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Ինչ է եղել Թուրքիայից ՀՀ մաքսանենգ ճանապարհով բերված ուղեբեռում. ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնում
Մաքսանենգ ճանապարհով Թուրքիայից Հայաստան ներկրված 7 տոննա ուղեբեռի մեջ եղել է մեծամասամբ նոր հագուստ, օծանելիք եւ ԼԷԴ լո...
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տավուշի պարեկները հայտնաբերել են անկանոն երթևեկող «Նիվան»
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պահանջում ենք, որ բոլորիս տղաները ծառայեն 1,5 տարի. բողոքի ակցիա կառավարության մոտ
5.0