Քաղաքականություն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ղազախական Xabar 24 հեռուստաընկերությանը հարցազրույց է տվել
«Աշխարհն այսօր անկայուն է, այդ պատճառով երկխոսություն է պետք խնդիրները լուծելու համար: Եթե բանավեճ չլինի, վստահություն էլ չի լինի: Մեր ձեռքբերումներից մեկն էլ այն է, որ այսօր լուրջ կոնֆլիկտներ չկան…
«Աշխարհն այսօր անկայուն է, այդ պատճառով երկխոսություն է պետք խնդիրները լուծելու համար: Եթե բանավեճ չլինի, վստահություն էլ չի լինի: Մեր ձեռքբերումներից մեկն էլ այն է, որ այսօր լուրջ կոնֆլիկտներ չկան ԼՂ հակամարտության հարցում: Իմ դերն այստեղ աննշան է, ես միշտ կողմերին փոխզիջման կոչ եմ անում, որը լուծում կբերի, որ չլինեն ռազմական հակամարտություններ և ռազմական գործողություններ: Կարևոր է, որ ես այս ֆորումում կարող եմ ներկայացնել բոլոր այս թեմաները»,- ասել է նա: Լրագրողը հիշեցրել է՝ Հակոբյանը, լինելով լրագրող, ղեկավարելով լրատվամիջոց, խոստացել էր աչալրջորեն հետևել երկրում տեղի ունեցող իրադարձություններին, խստորեն քննադատել մտահոգիչ զարգացումները, քննադատել նաև ամուսնուն՝ ՀՀ վարչապետին:
«Այո´, ճիշտ է, ես նման հայտարարություն արել եմ: Պետք է ասեմ, որ Հայաստանում այսօրվա դրությամբ ԶԼՄ-ներն անկախ են, ինչպես երբեք, կարևոր դեր են խաղում սոցկայքերն ու նորությունները, որ հրապարակվում են սոցկայքերում: Մեր օրերի խնդիրներից մեկը կեղծ լուրերն են, բայց ես չեմ կարծում, որ մենք պետք է խախտենք կայքերի ներկայացուցիչների իրավունքները՝ ֆեյք նորությունների դեմ ինչ-որ կերպ պայքարելու համար: Իրականում, Հայաստանում լրատվամիջոցներն այսօր այնքան անկախ են, որ բանը չի հասնում ինչ-որ մեկին քննադատելուն, հատկապես՝ իմ ամուսնուն, քանի որ կան այլ սոցիալական հարցեր»,- նշել է Հակոբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որոշ մարդիկ ղարաբաղցիներին անվանում են թուրք. Դավիթ Բաբայան
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի պատասխանատու Դավիթ Բաբայանը ներհայկական պառակտիչ գործընթացների ձեւերի եւ հետեւանքների...
«Բոլորի դիմակները կպատռեմ». Ջիվան Աբրահամյանն ազատ արձակվեց
Օրենքով ոչ մի դատապարտելի եւ սխալ բան չեմ արել։ Այսօր՝ ֆեյսբույքան ուղիղ եթերում հայտարարեց Ջիվան Աբրահամյանը ոստիկանութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գագիկ Հարությունյանի հրաժարականի առթիվ ԱԺ-ում ծափեր հնչեցին
ԱԺ լսումների ընթացքում ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն իր ելույթը սկսեց շնորհավորանքով, որ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյա...
Հայտնաբերվել է «Արարատի 2»-ի դարպասապահի սպանության մեջ կասկածվողը. մանրամասներ
Ապրիլի 15-ի գիշերը «Միքայելյան» հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդում էր ստացվել, որ հրազենային վն...