Քաղաքականություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գագիկ Հարությունյանի հրաժարականի առթիվ ԱԺ-ում ծափեր հնչեցին
ԱԺ լսումների ընթացքում ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն իր ելույթը սկսեց շնորհավորանքով, որ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարական է տվել, աԱյնուհետև նա խոսեց անցումային արդարադատության մասին: «Սա…
ԱԺ լսումների ընթացքում ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն իր ելույթը սկսեց շնորհավորանքով, որ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարական է տվել, աԱյնուհետև նա խոսեց անցումային արդարադատության մասին:
«Սա կոնկրետ քայլ է այն խնդրի ուղղությամբ, որի մասին խոսում ենք: Իրոք, շնորհավորելու հարց է»,-ասաց նա:
«Երրորդ իշխանությունն այսօր ակնհայտ սաբոտաժ է անում: Սրա դեմը չառնելը հանցագործություն է, խնդիրը հումանիստական է, նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է: Բոլոր նրանք, ովքեր փորձում են այստեղ վենդետա գտնել, ամենևին, այդպես չէ: Քաղաքական կամք կա, բայց դա շատ քիչ է պրոցեսը մինչև վերջ տանելու համար»,-ասաց Մանուկյանը:
Նա առաջարկեց վիրահատական մի քանի քայլեր անել, որպեսզի դատական համակարգը լավ աշխատի:
«Մենք հրապարակել ենք գիրք, այստեղ դուք կգտնեք բոլոր այն մարդկանց մասին տվյալներ և անուններ, որոնց ուզում ենք ներկայացնել վեթինգի: 42 դատավորի անուն կա այստեղ, 27 դատախազի անուն կա այստեղ, որոնց նկատմամբ հարկավոր է ոչ թե վեթինգ, այլ քրեական հետապնդում իրականացնել»,-ասաց նա:
Տեսանյութը` Shantnews am-ի:
Նմանատիպ հոդվածներ
«Բոլորի դիմակները կպատռեմ». Ջիվան Աբրահամյանն ազատ արձակվեց
Օրենքով ոչ մի դատապարտելի եւ սխալ բան չեմ արել։ Այսօր՝ ֆեյսբույքան ուղիղ եթերում հայտարարեց Ջիվան Աբրահամյանը ոստիկանութ...
Հայտնաբերվել է «Արարատի 2»-ի դարպասապահի սպանության մեջ կասկածվողը. մանրամասներ
Ապրիլի 15-ի գիշերը «Միքայելյան» հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդում էր ստացվել, որ հրազենային վն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախում պատերազմը չի ավարտվել, այդ պատճառով էլ իմ որդին ծառայում է Արցախում. Աննա Հակոբյան
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ալմաթիում տեղի ունեցած Եվրասիական մեդիա ֆորումի ժամանակ պատասխանել է արցախյան հակամարտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թերեզա Մեյը հուզվել է հրաժարականի մասին հայտարարության ժամանակ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է հունիսի 7-ին վարչապետի, ինչպես նաև Պահպանողական կուսակցության առաջնորդի...