Քաղաքականություն
Հայտնաբերվել է «Արարատի 2»-ի դարպասապահի սպանության մեջ կասկածվողը. մանրամասներ
Gohar Vardanyan
439 դիտում
Ապրիլի 15-ի գիշերը «Միքայելյան» հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել երկու երիտասարդ։
Մի քանի րոպե անց դարձյալ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հնչեց եւս մեկ ահազանգ։ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից հայտնում էին, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի երիտասարդ՝ հրազենային վնասվածքով։
Հիվանդանոցներ տեղափոխվածներից 23-ամյա տղան, հոսպիտալացվելուց որոշ ժամանակ հետո, գիտակցության չգալով՝ մահացել էր։
Դեպքի առթիվ տարածքային նախաքննական մարմնում քրեական գործ հարուցվեց սպանության հատկանիշներով։ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, համագործակցելով համակարգի այլ ստորաբաժանումների քրեական հետախույզների հետ, օպերատիվ կերպով պարզեցին, որ դեպքը տեղի է ունեցել Երեւանի Լեփսիուսի փողոցի թիվ 25 շենքի հարակից տարածքում։ Դեպքի վայրի մանրակրկիտ զննությամբ իրավապահները հայտնաբերեցին 7․62 մմ տրամաչափի պարկուճներ, գնդակ եւ արնանման հետքեր։
Նշանակվեցին փորձաքննություններ։ Ծավալուն հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության աշխատակիցները պարզեցին դեպքի մի շարք հանգամանքներ։ Նախնական տվյալներով՝ երիտասարդների ուղղությամբ կրակոցները արձակել էր Լեփսիուսի փողոցի բնակիչ 23-ամյա մի երիտասարդ։ Օպերատիվ հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում տեղեկությունները որոշակի հիմնավորվեցին, եւ նրա նկատմամբ հայտարարվեց հետախուզում։
Առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով հետախուզվողին օպերատիվ հայտնաբերելու նպատակով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները կողմնորոշումներ ուղարկեցին տարածքային այլ ստորաբաժանումներ։ Հետեւողական աշխատանքի արդյունքում ոստիկանության Սեւանի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ ստացան, որ հետախուզվողը թաքնվում է Սեւանում գտնվող հանգստյան գոտիներից մեկում։ Ստացված տեղեկություններն իրացվեցին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր եւ Գեղարքունիքի մարզային վարչությունների ծառայողների հետ համատեղ։
Արդյունքում՝ մայիսի 23-ին հետախուզվողը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Սեւանի բաժին, որտեղից էլ տեղափոխվեց Երեւան ու հանձնվեց հետախուզումը նախաձեռնած մարմնին։ Ոստիկանության եւ քննչական կոմիտեի ծառայողները համատեղ ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է։
Նշենք, որ սպանվածը Արարատ-2-ի դարպասապահ Մուշեղ Ղեւոնդյանն է:
Նմանատիպ հոդվածներ
«Բոլորի դիմակները կպատռեմ». Ջիվան Աբրահամյանն ազատ արձակվեց
Gohar Vardanyan
2,589
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գագիկ Հարությունյանի հրաժարականի առթիվ ԱԺ-ում ծափեր հնչեցին
Gohar Vardanyan
1 րոպե
608
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախում պատերազմը չի ավարտվել, այդ պատճառով էլ իմ որդին ծառայում է Արցախում. Աննա Հակոբյան
Gohar Vardanyan
1 րոպե
401
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թերեզա Մեյը հուզվել է հրաժարականի մասին հայտարարության ժամանակ
Gohar Vardanyan
1 րոպե
333
Ավելին Քաղաքականություն բաժնից
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը
1 րոպե
1,156
3.0
Եվրոպական խորհրդի նախագահը մեղադրել է Օրբանին «կարմիր գիծը» հատելու մեջ
1 րոպե
197
Թույլատրվել է Սամվել Կարապետյանին սոցիալական ցանցում հրապարակել տեսաուղերձ. ՔԿ
1 րոպե
323
Սամվել Կարապետյանին չեն թույլատրել տեսաուղերձ հղել. փաստաբանն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը
1 րոպե
299