Քաղաքականություն
«Բոլորի դիմակները կպատռեմ». Ջիվան Աբրահամյանն ազատ արձակվեց
Օրենքով ոչ մի դատապարտելի եւ սխալ բան չեմ արել։ Այսօր՝ ֆեյսբույքան ուղիղ եթերում հայտարարեց Ջիվան Աբրահամյանը ոստիկանության բակից՝ ազատ արձակվելուց հետո։ «Օրենքով ես ոչ մի դատապարտելի եւ սխալ բան չեմ…
Օրենքով ոչ մի դատապարտելի եւ սխալ բան չեմ արել։ Այսօր՝ ֆեյսբույքան ուղիղ եթերում հայտարարեց Ջիվան Աբրահամյանը ոստիկանության բակից՝ ազատ արձակվելուց հետո։
«Օրենքով ես ոչ մի դատապարտելի եւ սխալ բան չեմ արել, իմ խոսերը պարզ դրված են ֆեյսբուքում, եթե մեկնաբանելու եւ հայերենին տիրապետելու ունակություն չունեք, ուրեմն ցավում եմ։ Ի՞նչ էր արել Ջիվանը, Ջիվանը նախազգուշացրել էր, որ եթե իմ երկրի Սահմանադրությունը եւ օրենքը խախտեք, ապա պատասխանը կլինի շատ ակնհայտ, ու Ջիվան Աբրահամյանը նորից իր խոսքերը կրկնում է»,- ասաց նա։
Ջիվան Աբրահամյանը նաեւ հայտարարեց, որ մամուլի ասուլիսով հանդես կգա, բոլորի պատասխանները կտա ու բոլորի դիմակները կպատռի։
Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 25-ին, Նիկոլ Փաշինյանի աջակիցների հանրահավաքի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանը Ազատության հրապարակում բռնության կոչերով էր հանդես եկել և հայտարարել, որ «քարով կցխի Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը», եթե ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ընդունեն Արցախում։
Ջիվան Աբրահամյանն այսօր բերման էր ենթարկվել Ոստիկանության Կենտրոնի բաժին Ազատության հրապարակում սպառնալիքներ հնչեցնելու կասկածանքով։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որոշ մարդիկ ղարաբաղցիներին անվանում են թուրք. Դավիթ Բաբայան
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի պատասխանատու Դավիթ Բաբայանը ներհայկական պառակտիչ գործընթացների ձեւերի եւ հետեւանքների...
Բարի գալուստ մարզ Արցախ պաստառը հեռացվել է. ArmDaily
Ինչպես արդեն հայտնել ենք, մայիսի 25-ին «Սասնա Ծռեր»-ը ավտոերթով գնացել են Արցախ և վերադառնալու են մայիսի 28-ին՝ ուշ երեկ...
Մխիթարյանին խորհուրդ են տվել Բաքվում Հայաստանի դրոշը չծածանել. ՀՖՖ առաջին փոխնախագահի հարցազրույցը` CNN-ին
ՀՖՖ առաջին փոխնախագահ, Գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը հարցազրույց է տվել CNN հեռուստաալիքին` խոսելով «Արսենալ»-ի կ...
ՈՒՂԻՂ. Փաշինյանը Սյունիքի մարզում է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սյունիքի մարզ՝ մասնակցելու «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» ներդրումային բիզնես ծր...