Սպորտ
«Լոռի»-ի գլխավոր տնօրենը հեռանալու որոշում է կայացրել. Դավիթ Աբրահամյան
«Լոռի»-ի գլխավոր տնօրեն Դավիթ Աբրահամյանը հայտարարություն է տարածել, որը մեջբերել է ակումբի մամուլի ծառայությունը.
«Ես «Լոռի»-ի գլխավոր տնօրենի պաշտոնից հեռանալու դժվարին որոշում եմ կայացրել: Շատ ուրախ եմ, որ երկու տարի առաջ կարողացա իրագործել իմ կյանքի գլխավոր նպատակը և դարձա իմ հարազատ քաղաքում՝ Վանաձորում, ֆուտբոլային ակումբի ստեղծման մասնակիցը:
Մենք երկու հրաշալի տարի անցկացրեցինք:
Ակումբի կյանքի այդ ժամանակահատվածում մեզ շատ բաներ հաջողվեց իրագործել: Շատ բաներ էլ դեռ առջևում են: Ցավոք, այս մրցաշրջանում մենք չկարողացանք լուծել մեր առջև դրված խնդիրը: Ես լիովին կիսում եմ տեղի ունեցածի պատասխանատվությունը:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ում հետ ինձ բախտ վիճակվեց աշխատել այս ընթացքում: Համոզված եմ, որ ակումբը պայծառ ապագա կունենա:
Շուտով հաստատ կտեսնենք նոր քաղաքային մարզադաշտի լեփ-լեցուն տրիբունաները, որտեղ, անկասկած, Հայաստանի լավագույն և ամենաբնական երկրպագուները մեծ հաղթանակների ականատես կլինեն:
«Լոռի»-ն անպայման Վանաձորի բնակիչներին ավելի երջանիկ կդարձնի:
Իմ սիրտը հավերժ կանաչ կլինի»,-ասված է հայտարարությունում:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Բաքվում Քոչարի` Մխիթարյանի համար. Օբամեյանգի ինսթագրամյան "Stories"-ը
Աշտարակում ֆուտբոլ խաղալիս 12–ամյա տղան գանգուղեղային տրավմա է ստացել. վիճակը ծայրահեղ ծանր է. Արսեն Թորոսյան
«Արսենալ»-ը, հնարավոր է, Ադրբեջան մեկնի առանց Հենրիխ Մխիթարյանի. The Guardian
Չեք կարող` մի անցկացրեք Եվրոպա լիգայի եզրափակիչ. Ուտկինը՝ Ադրբեջանին
Ավելին Սպորտ բաժնից
Կիլիան Մբապեն կկարողանա մասնակցել «Բավարիայի» դեմ պատասխան խաղին
Ծանրամարտի ֆեդերացիան դիմել է դատարան՝ պահանջելով դադարած ճանաչել Ծառուկյանի լիազորությունները
Արթուր Դավթյանը` աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր
Արթուր Ավետիսյանը` բացարձակ գավաթակիր
5.0