Սպորտ
Չեք կարող` մի անցկացրեք Եվրոպա լիգայի եզրափակիչ. Ուտկինը՝ Ադրբեջանին
Ռուսաստանցի հայտնի ֆուտբոլային մեկնաբան Վասիլի Ուտկինը մեկնաբանել է Եվրոպա լիգայի 2018-19 մրցաշրջանի եզրափակիչը Բաքվում անցկացնելու փաստը: Նա ռադիոեթերում անդրադարձել է ՀՀ հավաքականի եւ «Արսենալի»…
Ռուսաստանցի հայտնի ֆուտբոլային մեկնաբան Վասիլի Ուտկինը մեկնաբանել է Եվրոպա լիգայի 2018-19 մրցաշրջանի եզրափակիչը Բաքվում անցկացնելու փաստը: Նա ռադիոեթերում անդրադարձել է ՀՀ հավաքականի եւ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին: Այս պահին դեռ հաստատ չէ, որ հայ ֆուտբոլիստը կկարողանա մասնակցել մայիսի 29-ին «Չելսիի» դեմ կայանալիք եզրափակչին:
«Ադրբեջանի իշխանությունները պետք է մի կողմ թողնեն քաղաքական կոնֆլիկտը, տարածքային վեճը: Եթե այս ամենի հետ մեկտեղ Ադրբեջանը հավակնում է նման միջոցառում անցկացնել, պետք է հաշիվ տա իրեն, որ միգուցե.... Ենթադրենք հանդիպման տեսուչ էր նշանակվել Ֆրանսիայի հայ, եթե նման դեպքերում պատրաստ չեն անվտագության անհրաժեշտ միջոցներ ձեռնակել, թող չանցկացնեն նման միջոցառում, չեք կարող, մի արեք»,- ասել է Ուտկինը՝ ավելացնելով, որ Մխիթարյանը համաշխարհային կարգի ֆուտբոլիստ է:
«Արսենալն» ամեն ինչ անում է, որպեսզի Մխիթարյանը եզրափակչում թիմի հետ լինի: «Զինագործները» հատուկ պահանջներ են ներկայացրել ՈՒԵՖԱ-ին:
Նմանատիպ հոդվածներ
Աշտարակում ֆուտբոլ խաղալիս 12–ամյա տղան գանգուղեղային տրավմա է ստացել. վիճակը ծայրահեղ ծանր է. Արսեն Թորոսյան
Աշտարակ քաղաքում դժբախտ պատահար է տեղի ունեցել։ Նախնական տվյալներով ֆուտբոլային խաղի ժամանակ, 12-ամյա տղան դուրս է եկել...
Եթե Խուրշուդյանը զրկված լիներ մեդալներից, Ֆեդերացիան այդ ինֆորմացիան կստանար. Փաշիկ Ալավերդյան
Ես որեւէ տեղեկություն չունեմ Հռիփսիմե Խուրշուդյանին 2008-ից հետո նվաճած բոլոր մեդալներից զրկելու վերաբերյալ: Այս մասին N...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Բաքվում Քոչարի` Մխիթարյանի համար. Օբամեյանգի ինսթագրամյան "Stories"-ը
Անգլիական "Արսենալի" խաղացող Պիեռ Էմերիկ Օբամեյանգը ինսթագրամյան իր էջի "սթորիս"-ում լուսանկարներ է հրապարակել, որոնցից...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Հռիփսիմե Խուրշուդյանը զրկվել է 2008-ից ի վեր նվաճած բոլոր տիտղոսներից
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի նախկին անդամ Հռիփսիմե Խուրշուդյանին զրկել...