Հասարակություն
Աբովյան փողոցում տեղադրված տաղավարի սեփականատերը տուգանվել է. Կարապետյան
Երևանի Աբովյան փողոցի՝ Օղակաձև զբոսայգու հատվածում տեղադրված տաղավարի սեփականատերը տուգանվել է 200 000 դրամով, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ…
Երևանի Աբովյան փողոցի՝ Օղակաձև զբոսայգու հատվածում տեղադրված տաղավարի սեփականատերը տուգանվել է 200 000 դրամով, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյան:
«Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունը տուգանքը կիրառել է ՎԻՎ օրենսգրքի 154 հոդվածի համաձայն (շենքերի եւ շինությունների ինքնակամ կառուցելը)»,– գրել է նա:
Ավելի վաղ Tert.am–ի հետ զրույցում Հակոբ Կարապետյանն ասել էր, որ Երևանի Իսահակյան-Աբովյան խաչմերուկում տեղադրվող նոր կրպակը, եթե ոչ այսօր, ապա վաղը կապամոնտաժվի: Նա նաև նշել էր, որ տնտեսվարողն իրեն պատկանող տարածքում զովացուցիչ ըմպելիքի ժամանակավոր վաճառքով զբաղվելու համար դիմել է կենտրոն վարչական շրջանի ադմինիստրացիա, որտեղից չեն առարկել:
«Այնինչ, տաղավարի փոխարեն տեղադրել են կրպակ, այն էլ ոչ այն տարածքում, որի համար դիմել էին: Կրպակը, եթե ոչ այսօր, ապա վաղը ապամոնտաժված կլինի»,- ասել էր Հակոբ Կարապետյանը:
Նմանատիպ հոդվածներ
Երկար ժամանակով ջուր չի լինի հետևյալ հասցեներում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Վաղը կդադարեցվի երթևեկությունը հետևյալ փողոցներում
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հետիոտնային շարժի անվտանգության բարելավման նպատակով Երևան քաղաքի Մյասնիկյ...
Վթարի պատճառով 7 ժամ ջուր չի լինելու մի շարք հասցեներում
Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ «Հայ Էլեկտրական Ցանցեր ՓԲԸ»-ի կողմից հոսանա...
Քիչ հետո գազամատակարարումը կդադարեցվի հետևյալ հասցեներում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. մայիսի 17-ին մինչև ժ...