Հասարակություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր հիվանդը մեռնում է, նոր շտապօգնության մեքենան հասնում է. Ինչու էին արագածավանցիները ճանապարհ փակել. News am
Արագածոտնի մարզի Արագածավան խոշորացված համայնքի բնակիչները գյուղապետի հետ միասին այսօր՝ մայիսի 8–ի առավոտյան փակել էին Երևան-Գյումրի կենտրոնական ավտոճանապարհը
NEWS. am-ին համայնքի բնակիչ Վալեր Սահակյանը հայտնել է, որ որոշ ժամանակ անց բնակիչները ճանապարհը բացել են այն պայմանով, որ Ջրային կոմիտեի աշխատակիցները մայիսի 10-ին հանդիպեն իրենց հետ:
«Ոռոգման ջուրը դարձել է 1 հա–ի համար 57 հազար դրամ, ուզում ենք, որ դառնա 10-12 հազար դրամ: Պահանջում ենք, որ մարզպետ Դավիթ Գևորգյանը գա այստեղ, լսի մեր խնդրիները: Պետք է 5 անգամ մեկ սեզոնին խաղողի այգիները ջրեմ, դուք պատկերացնո՞ւմ եք, որ 1 հա–ի համար 57 հազար դրամ է: Ստացվում է, որ ես խաղողի այգիները չպետք է մշակեմ»,- ասաց բնակիչը:
Նա պատմեց, որ համայնքում շտապօգնության մեքենայի խնդիր կա. «Մեր հիվանդը մեռնում է, նոր շտապօգնության մեքենան հասնում է գյուղ: Վերջերս հարևանս վատացավ, կանչեցինք շտապօգնություն, մինչև հասավ, էլ պետք չէր, մեռավ, 2 ժամ հետո նոր եկավ շտապօգնության մեքենան: Ուզում ենք, որ գյուղում լինի շտապօգնության մեքենա»,- ասաց բնակիչը:
Արագածոտնի փոխմարզպետ Գառնիկ Աթանեսյանը NEWS. am-ի հետ զրույցում ասաց, որ Արագածավանի բնակիչները պետք է Ջրային կոմիտեի հետ պարզեն իրենց հարաբերությունները՝ կապված ոռոգման սակագնի հետ:
Անդրադառնալով շտապօգնության խնդրին՝ նա ասաց, որ այդ դեպքի մասին լսում է առաջին անգամ. «Շատ տարօրինակ է, որ նման բան եղել է, ու մենք տեղյակ չենք: Եթե դա իրականությանը համապատասխանում է, ապա մարզպետարանը ամեն հնարավոր բան կանի՝ հարցը լուծելու համար: Համայնքն ունի ամբուլատորիա, որը գտնվում է տեղական ինքնակառավարման մարմնի ենթակայության տակ»,- ասաց Գառնիկ Աթանեսյանը:
Մանրամասներըՙ սկզբնաղբյուրում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես կկարգավորվի «Կարմիր գծերում» վարձով տրվող մեքենաների կայանման խնդիրը
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մայիսի 9-ին Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանն այսօր աշխատանքի է գնացել «հակահեղափոխական» հեծանիվով
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Շերեմետևո» օդանավակայանի աշխատակիցները ծիծաղում են այրվող ինքնաթիռը տեսնելով
Ավելին Հասարակություն բաժնից
Ավինյանը նշել է՝ երբ կսկսվի «Հյուսիս-Հարավ» մայրուղու անավարտ հատվածի աշխատանքները
Մի շարք անձանց ձերբակալություններ Մանկավարժական համալսարանում
4.0
Մեքենաներից մեկը գլորվել է ձորը․ խոշոր վթար՝ Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Ի՞նչ է ասել Սամվել Կարապետյանը դատարանում
1.0