Հասարակություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես կկարգավորվի «Կարմիր գծերում» վարձով տրվող մեքենաների կայանման խնդիրը
Երևանի Բաղրամյան պողոտայի և այլ հատվածների վճարովի կայանատեղերում կամ, այսպես կոչված, կարմիր գծերում կարելի է տեսնել վարձակալությամբ տրվող մեքենաների շարասյուներ, որոնք շուրջօրյա զբաղեցնում են…
Երևանի Բաղրամյան պողոտայի և այլ հատվածների վճարովի կայանատեղերում կամ, այսպես կոչված, կարմիր գծերում կարելի է տեսնել վարձակալությամբ տրվող մեքենաների շարասյուներ, որոնք շուրջօրյա զբաղեցնում են կայանման տարածքները՝ խոչընդոտելով այլ մեքենաների կայանմանը, գրում է Tert am-ը։
Վճարովի կայանատեղերում վարձակալությամբ տրվող մեքենաներ կարելի է տեսնել նաև Կոմիտասի պողոտայում, Աբովյան փողոցի տարբեր հատվածներում, նույնիսկ Հանրապետության հրապարակի տարածքում:
Tert. am-ը գրավոր հարցում էր ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ հարցադրումներով, թե ինչո՞ւ են վարձով մեքենաներ տրամադրող ընկերության մեքենաները կայանման տարածքը շուրջօրյա զբաղեցնում և իրավունք ունի՞ որևէ ընկերությունը մշտապես զբաղեցնել համայնքին պատկանող տարածքը:
Քաղաքապետարանից, մասնավորապես, պատասխանել են.
«Կայանման համար թույլատրելի ճանապարհահատվածներում և գործող վճարովի կայանատեղերում (կարմիր գծեր) «տրվում է վարձով» և այլ գրառմամբ տրանսպորտային միջոցների կայանման վերաբերյալ տեղեկացնում ենք, որ գործող իրավական ակտերով որևէ իրավական նորմ չկա, որով հնարավոր կլիներ արգելել կամ սահմանափակել երթևեկության կանոնների համաձայն և կայանում կատարելու համար համապատասխան վճարումներ ունեցող տրանսպորտային միջոցների կայանումը, ուստի որևէ հիմք չկա նաև՝ քաղաքապետարանի կողմից թույլտվություն տալու կամ չտալու համար»:
Քաղաքապետարանից միաժամանակ հայտնում են, որ «տրվում է վարձով» և այլ գրառմամբ կայանված ավտոմեքենաների նկատմամբ անհրաժեշտ միջոցներ կիրառելու համար այժմ ոստիկանության հետ համատեղ քննարկվում է իրավական հիմքեր ստեղծելու հնարավորությունը: Սակայն, և՛ քաղաքապետարանից, և՛ ոստիկանությունից հրաժարվեցին լրացուցիչ տեղեկություն տրամադրել, թե ինչ նախագծի մասին է խոսքը:
Մանրամասները՝ Tert am-ի տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել
Հաղթանակի և խաղաղության տոնի, Արցախի պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 27-ամյակին նվիրված տոնական միջոցառումների...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մայիսի 9-ին Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ
Հաղթանակի օրվա առթիվ կայանալիք միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով մայիսի 9-ին ժամը 6.30-ից...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վրաստանում վերավաճառել են Անհայտ զինվորի անմար կրակի մոտ դրված ծաղիկները
Արտառոց դեպք է տեղի ունեցել Վրաստանի մայրաքաղաքում: Այստեղ մայիսի 9-ի պաշտոնական տոնակատարություններից անմիջապես հետո ան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր հիվանդը մեռնում է, նոր շտապօգնության մեքենան հասնում է. Ինչու էին արագածավանցիները ճանապարհ փակել. News am
Արագածոտնի մարզի Արագածավան խոշորացված համայնքի բնակիչները գյուղապետի հետ միասին այսօր՝ մայիսի 8–ի առավոտյան փակել էին Ե...