Հասարակություն
Խաչմերուկում վաֆլենման գծանշումները խախտելու դեպքում վարորդները կտուգանվեն
Gohar Vardanyan
1 րոպե
2,675 դիտում
«Խաչմերուկի հատված» գծանշման՝ այսպես կոչված «վաֆլիների» վերաբերյալ Ճանապարհային ոստիկանությունը փոփոխություն է ներկայացրել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը:
«ՃՈ-ն երբ գծանշումն արեց, հայտարարություն տարածեցինք, որ սա փորձնական է, որպեսզի մեր վարորդների աչքը տեսնի և սովորի: Արդեն այսօր Ճանապարհային ոստիկանությունը ներկայացրել է փոփոխություններ, մայիսի 5-ին արդեն բավականին փոփոխություններ են ուժի մեջ մտնելու, որոնցից մեկը «վաֆլիներն» են: Մենք նորից կգծանշենք այն խնդրահարույց խաչմերուկները «վաֆլիներով», կդրվեն ճանապարհային նշաններ և արդեն կտուգանվեն: 5000 դրամ տուգանքի մասին է խոսքը»,- նշեց Եգոր Կարապետյանը:
ՃՈ պետի տեղակալ Արման Չիլինգարյանն էլ հայտնեց, որ մայիսի 5-ից փոփոխություններն են սպասվում նաև շրջանաձև երթևեկության խաչմերուկների վերաբերյալ:
«Գիտեք, որ փորձնական եղանակով մոտ մեկ տարի կիրառեցինք ճանապարհային նշանների եղանակով, որ շրջանաձև խաչմերուկի ներսում գտնվող վարորդն ունի առավելություն ներս մտնողի հանդեպ: Հիմա արդեն կանոնն է փոխվել, և մայիսի 5-ից ՀՀ բոլոր շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկներում, որտեղ չեն լինի տեղադրված հակառակ ճանապարհային նշաններ, որ դրսից մուտք գործողն ունի առավելություն, կանոնի ուժով շրջանաձև երթևեկության մեջ գտնվող վարորդը կունենա առավելություն»,- ասաց նա:
Արման Չիլինգարյանի խոսքով՝ փոփոխություններ են կատարվելու նաև ճանապարհային նշանների խմբերում, ավելացվելու են հետիոտներին և հեծանիվներին վերաբերող ճանապարհային նշանները:
Նմանատիպ հոդվածներ
Վիրահատում են վիրավորում ստացած զինծառայողին
Gohar Vardanyan
1 րոպե
894
Վաղը երկար ժամանակով ջուր չի լինի հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
1 րոպե
824
Վարչապետի աշխատակազմը՝ աշխատանքային օրերի տեղափոխման մասին
Gohar Vardanyan
1 րոպե
746
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը
Gohar Vardanyan
1 րոպե
584
Ավելին Հասարակություն բաժնից
Երևանում շարունակվում են փոսալցման աշխատանքները
1 րոպե
222
Սամվել Կարապետյանի աջակիցներից երեք անձ ձերբակալվել է
1 րոպե
391
Հայաստանում կայանալիք ընտրությունների վրա արտաքին միջամտության ռիսկ կա․ ԱՀԾ
1 րոպե
133
Երկարատև հոսանքազրկում՝ Երևանում և որոշ մարզերում
1 րոպե
738