Քաղաքականություն
Պորոշենկոն ընդունել է պարտությունը
Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն, որը տարբեր հարցումների տվյալներով գրեթե եռակի քիչ ձայներ է ստացել, քան իր հակառակորդ Վլադիմիր Զելենսկին, ընդունել է քվեարկության արդյունքները, սակայն հայտարարել է, որ չի հեռանալու քաղաքականությունից:
«Արդեն հաջորդ ամիս կհեռանամ երկրի ղեկավարի պաշտոնից, այդպես որոշել են ուկրաինացիները: Ես ընդունում եմ այդ որոշումը: Սակայն հստակ պետք է ընդգծեմ, որ չեմ հեռանում քաղաքականությունից», - ТАСС գործակալության փոխանցմամբ՝ ասել է Պորոշենկոն:
Նա պատրաստակամություն է հայտնել մինչև երդմնակալության օրը Զելենսկուն օգնել ծանոթանալու պետական գործերի ընթացքին:
Բացի այդ, նա կոչ է արել իր թիմին «երբեք չհանձնվել»: «Ընկերներ, դուք ամենալավն եք», - ընդգծել է գործիչը՝ դիմելով իր կողմնակիցներին և գործընկերներին:
Նմանատիպ հոդվածներ
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում պաշտոն է ստացել
Կառավարման միջին օղակներում որոշակի դիմադրություն կա. Փաշինյանըՙ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին
Հայտնի է, թե ով է փոխարինում Դավիթ Սանասարյանին
Ավելին Քաղաքականություն բաժնից
Դատախազությունը պահանջում է Մխիթար Զաքարյանից բռնագանձել 12 անշարժ գույք
Պատրաստ եմ հոգեկան առողջության թեստ հանձնել. Քոչարյան
5.0