Հասարակություն
Արսեն Թորոսյանը՝ առողջապահության փոխնախարարի հետ կապված կոռուպցիոն գործի մասին
Gohar Vardanyan
1 րոպե
322 դիտում
Հայաստանում կան բազմաթիվ ընկերություններ որոնք ներկրում են բժշկական սարքավորումներ , այլ պարագաներ, եւ եթե կան հակամրցակցային պայմանավորվածություններ եւ գերիշխող դիրք, ապա դրանով պետք է զբաղվի ՏՄՊՊՀ-ն: Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով լրագրողների այն դիտարկմանը, թե հեմոդիալիզի շուկայում խոսվում է մենաշնորհի մասին եւ որ Պետական վերահսկողության ծառայությունը փորձել է կոտրել այն:
«Մենաշնորհների հարցերով Հայաստանում զբաղվում է տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: Կարծում եմ, որ իրենք պետք է մեկնաբանեն սարքավորումների ներկրման շուկայում մենաշնորհ լինել-չլինելու մասին լուրերը»,-ասաց Արսեն Թորոսյանը:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե առողջապահության նախարար տեղակալի հետ կապված կոռուպցիոն գործով պայմանավորված նախարարությունում արդյո՞ք վերահսկողական մեխանիզմները խստացրել են. «Մենք միշտ հետեւում ենք, որ նման բաները բացառվեն: Ցավոք սրտի, մենք չենք կարողացել կանխարգելել այս դեպքը: Սա մեզ համար շոկ էր, ոչ միայն նախարարության անձնակազմի, այլեւ ամբողջ համակարգի»,-ասաց Արսեն Թորոսյանը:
Դիտարկմանը, թե ինչու Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի պարագայում անմեղության կանխավարկածը հաշվի առնվեց եւ լիազորությունները ժամանակավորապես դադարեցվեցին, իսկ նախարարի տեղակալի պարագայում կիրառվեց աշխատանքից ազատումը, Արսեն Թորոսյանը նշեց, որ նախարարի տեղակալի պաշտոնը հայեցողական է եւ ցանկացած պահի նա կարող է ազատվել:
Հիշեցնենք, որ առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանը ԱԱԾ-ի կողմից ձերբակալվել էր կաշառք ստանալու պահին: Արսեն Դավթյանը առողջապահության փոխնախարար էր նշանակվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ 2018 թվականի մայիսի 23-ին: Արսեն Դավթյանին մեղադրանք է առաջադրել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու կասկածանքով։
Նմանատիպ հոդվածներ
Որն էր Ազատություն պողոտայում տեղի ունեցած ավտովթարի պատճառը. Shamshyan com
Gohar Vardanyan
1 րոպե
671
Միջնորդություն է ներկայացվել կալանավորելու Միհրան Պողոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
560
Հաստատվել է 4-րդ, 9-րդ և 10-րդ դասարաններում քննությունների ժամանակացույցը
Gohar Vardanyan
1 րոպե
1,779
Օրինախախտ վարորդը հայտարարել է, թե վարչապետի սանիկն է և զանգել Փաշինյանին
Gohar Vardanyan
1 րոպե
6,889
Ավելին Հասարակություն բաժնից
Բազմաթիվ բուժաշխատողներ արդեն տեսնում են աշխատավարձի ավելացումներ. Անահիտ Ավանեսյան
1 րոպե
1
Լուրերը մեկ տողով. Սահմանադրության փոփոխություններ, աղմկահարույց դեպքեր՝ մեկ օրում
1 րոպե
83
Ավանեսյանը՝ խորթ մոր կողմից բռնության ենթարկված փոքրիկի մասին
1 րոպե
151
Ընկերություն կա` եվրոպական բենզինի անվան տակ ադրբեջանական է վաճառում. Գևորգ Պապոյան
1 րոպե
232