Հաստատվել է 4-րդ, 9-րդ և 10-րդ դասարաններում քննությունների ժամանակացույցը
ՀՀ կրթության եւ գիտության նախարարի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատություններում 2018-2019 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգը եւ ժամանակացույցը:
4-րդ դասարաններում գիտելիքների ստուգումն անցկացվելու է հունիսի 1-10-ը:
9-րդ դասարաններում անցկացվելու են կենտրոնացված ավարտական քննություն «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայից` մայիսի 26-ին, ավարտական քննություններ` հունիսի 1-21-ը:
12-րդ դասարաններում պետական ավարտական քննությունները նախատեսվում են դեկտեմբերի 24-28-ը կամ հունիսի 1-21-ը: 12-րդ դասարանի սովորողը դեկտեմբերին կարող է հանձնել այն առարկաների պետական ավարտական քննությունը, որոնք չի ընտրել եւ չի ուսումնասիրելու 2-րդ կիսամյակում եւ որոնցից չի հանձնելու միասնական քննություն:
4-րդ դասարանում գիտելիքների ստուգումն անցկացվում է.
1) «Մայրենի» առարկայից` գրավոր (թեստ) – հունիսի 3-ին, քննության համար տրվում է 60 րոպե
2) «Մաթեմատիկա» առարկայից` գրավոր (թեստ) – հունիսի 5-ին, քննությանը տրվում է 60 րոպե
3) Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար նաև՝ «Ռուսաց լեզու»առարկայից` բանավոր` քննաշրջանի ընթացքում,
4) Ազգային փոքրամասնությունների դասարաններում նաև՝ «Մայրենի լեզու և գրականություն», «Մայրենի լեզու եւ գրականություն» առարկայից` բանավոր` քննաշրջանի ընթացքում:
9-րդ դասարանի սովորողները հանձնում են ավարտական քննություններ.
1) «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից` գրավոր (կենտրոնացված, թեստ) – մայիսի 26-ին, քննության տևողությունը` 120 րոպե,
2) «Գրականություն» առարկայից՝ բանավոր – հունիսի 3-ին,
3) «Մաթեմատիկա» առարկայից՝ գրավոր (թեստ) – հունիսի 6-ին, քննության տևողությունը` 120 րոպե,
4) «Բնագիտություն» («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի ընտրությամբ) առարկայից՝ գրավոր (թեստ) – հունիսի 13-ին, քննության տևողությունը` 120 րոպե,
5) «Օտար լեզու» («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն» և այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ) առարկայից՝ բանավոր – հունիսի 10-ին,
6) «Հայոց պատմություն» առարկայից՝ բանավոր – հունիսի 17-ին,
7) «Ֆիզկուլտուրա» առարկայից` քննաշրջանի ընթացքում՝ մայիսի 27-ից մինչեւ քննաշրջանի ավարտն ընկած ժամանակահատվածում (նորմատիվների հանձնում),
8) Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար գիտելիքների ստուգում անցկացվում է նաև «Ռուս գրականություն» առարկայից՝ բանավոր` քննաշրջանի ընթացքում.
9) Ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար անցկացվում է նաև «Մայրենի լեզու և գրականություն» առարկայից՝ բանավոր՝ քննաշրջանի ընթացքում:
12-րդ դասարանում շրջանավարտները հանձնում են պետական ավարտական քննություններ.
1) «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից՝ գրավոր (թեստ) – հունիսի 5-ին, քննության տևողությունը` 120 րոպե,
2) «Հայոց պատմություն» առարկայից՝ գրավոր (թեստ)`- հունիսի 12-ին, քննության տևողությունը` 120 րոպե,
3) «Մաթեմատիկա» առարկայից՝ գրավոր (թեստ) – հունիսի 19-ին, քննության տևողությունը` 120 րոպե,
4) «Ֆիզկուլտուրա» առարկայից` նորմատիվների հանձնում (ստուգարք) – մայիսի 27-ից մինչև քննաշրջանի ավարտն ընկած ժամանակահատվածում,
5) «Ռուս գրականություն» առարկայից՝ բանավոր` (ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար) սովորողի ընտրությամբ՝ դեկտեմբերին կամ հունիսին՝ քննաշրջանի ընթացքում.
6) «Մայրենի լեզու եւ գրականություն» առարկայից՝ բանավոր` (ազգային փոքրամասնությունների դասարանների համար)` սովորողի ընտրությամբ՝ դեկտեմբերին կամ հունիսին՝ քննաշրջանի ընթացքում:
Ավարտական եւ պետական ավարտական քննությունները, համաձայն նախարարի հրամանի, սկսվում են ժամը 10:00-ին: Սովորողները ուսումնական հաստատություն են ներկայանում ժամը 09:00-ին: Կենտրոնացված ավարտական քննությունը սկսվում է ժամը 11:00-ին: Սովորողները քննական կենտրոններ են ներկայանում ժամը 10:00-ին: