ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քրեակատարողական հիմնարկներում արտոնյալ պայմաններում ապրող մարդիկ կան․ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում չընդունվեց որոշումը, որով քրեակատարողական ծառայության աշխատակիցների թիվը պետք է ավելացվեր 30-ով, որպեսզի հնարավոր լիներ ապահովել դատապարտյալների (կալանավորների) փախուստները կամ նրանց արգելված իրերի փոխանցումները։
Վարչապետի հարցին, թե քանի՞ թափուր հաստիք կա քրեակատարողական ծառայությունում, Զեյնալյանը պատասխանեց՝ մի քանի հարյուր։ Փաշինյանն արձագանքեց՝ այդ դեպքում ինչո՞ւ թափուր հաստիքները չեն տեղափոխվում այլ տեղ, ինչո՞ւ վերաբաշխում չի արվում։ Զեյնալյանը բացատրեց, որ եթե այդպես արվի, ապա նորմատիվներից շեղում կլինի քրեակատարողական մյուս հիմնարկներում։
Վարչապետն անդրադարձավ նաև քրեակատարողական հիմնարկներում եղած խնդիրներին։
Մանրամասները՝ տեսանյութում