Զախարովայի արձագանքը՝ ադրբեջանական AZAL ինքնաթիռի կործանման հետաքննությանը
Ռուսաստանի Դաշնությունը պատասխանել է Ղազախստանի կողմից ներկայացված բոլոր հարցումներին՝ կապված «Azerbaijan Airlines» ավիաընկերության AZAL ինքնաթիռի կործանման հետ։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը ակնկալում է, որ Ղազախստանի համապատասխան հանձնաժողովը մոտ ժամանակներս կավարտի միջադեպի քննությունը, և աղետի շուրջ առաջացած բոլոր հարցերը կլուծվեն համատեղ ջանքերով։ Զախարովան ընդգծել է, որ այդ գործընթացում որևէ կասկած չպետք է մնա։
Դիվանագետը նշել է, որ ռուսական ավիացիոն կառույցները լիարժեք համագործակցել են քննության շրջանակում և ժամանակին արձագանքել են Ղազախստանի կողմից ուղարկված բոլոր պաշտոնական հարցումներին։
Հիշեցնենք, որ ադրբեջանական AZAL ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի կործանումը տեղի է ունեցել 2024 թվականի դեկտեմբերին։ Դեպքի հանգամանքների պարզմամբ զբաղվում է Ղազախստանի կողմից ձևավորված հատուկ հանձնաժողովը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ-ն՝ «Թրամփի ուղու» շինարարության մեկնարկի մասին
«Թրամփի ուղի» նախագծի (TRIPP) փաստացի իրականացման և շինարարության փուլը կմեկնարկի 2026 թվականին։ Այս մասին հայտնում է ՀՀ...
Ավինյանը՝ Ամանորի գիշերը սպասվող անակնկալների և մետրոյի նոր կայարանի նախագծի մասին
Մետրոյի նոր կայարանի նախագծի պարզ փորձաքննությունը երկար ժամանակ էր տևել, ուստի այս տարի հիմնական գումարը չենք հասցրել ծ...
Ծառայությունների ու դեղորայքի ցանկերը հրապարակված են․ ԱՐՄԵԴ հավելվածը թարմացված տարբերակով առկա է․ նախարար
ԱՐՄԵԴ հավելվածն արդեն իսկ թարմացված տարբերակով առկա է։ Սահմանվել են նաև դեղորայքի ցանկերը, թե ինչից են քաղաքացիները կարո...
Տղամարդը շորտ կհագնի՞ կամ հեծանիվ կքշի՞, տղամարդը գյուղամիջում պիտի պպզի՝ առնվազն 6 ժամ․ Փաշինյան
21-րդ դարը մարքեթինգի դար է: Օրինակ՝ ծխախոտը շատ սիրուն տուփ ունի, առողջ ապրելակերպը սիրուն տուփ չունի, բրենդինգ չունի:...