Աշխարհի վերջն է․ Գանացի ինքնահռչակ մարգարեի հայտարարությունից հետո խուճապ է
Աշխարհի վերջն է: Այդպես է պնդում Գանայից ինքնահռչակ «մարգարե» Էբո Նոյը։ Նա հայտարարում է, որ Աստված նախազգուշացրել Է իրեն նոր համաշխարհային ջրհեղեղի մասին։
Նա նախապես պատրաստվել է սպասվող աղետին և կառուցել է ութ տապան, որոնք նախատեսված են մարդկանց փրկության համար։ Նրա խոսքով՝ տապանները պետք է ծառայեն որպես ապաստան ջրհեղեղի ընթացքում։
Տեղական աղբյուրների փոխանցմամբ՝ հայտարարությունից հետո Գանայի որոշ շրջաններում նկատվում է մարդկանց կուտակում։ Հազարավոր քաղաքացիներ, ովքեր հավատում են ներկայացված կանխատեսմանը, փորձում են հասնել տապաններին՝ հույս ունենալով ապահովել իրենց անվտանգությունը, հնարավոր աղետի դեպքում։
Պաշտոնական կառույցները և գիտական շրջանակները չեն հաստատել ներկայացված տեղեկությունները։ Մինչ այս պահը որևէ բնական կամ օդերևութաբանական մարմին չի հայտարարել համաշխարհային ջրհեղեղի անմիջական վտանգի մասին։
Սակայն դեկտեմբերի 25-ի նախօրեին «մարգարե» Էբո Նոյը հայտարարել էր, որ ապոկալիպսիսը հետաձգվում է ։
Նմանատիպ հոդվածներ
Ձյան մաքրման աշխատանքները ընթանում են չդադարող ռեժիմով
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ ձյան մաքրման աշխատանքները ՀՀ միջպետական և հանրապետական ճանապարհնե...
Մեքենայից շունիկին քարշ տված վարորդը տուգանվեց 900․000 դրամ
Ավելի վաղ Auroranews.am-ը հրապարակում էր արել, ներկայացնելով համացանցում տարածված մի տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպ...
Ձյուն, մերկասառույց․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով. եղանակը՝ ՀՀ-ում
Առավոտյան ժամերին Հայաստանի Հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Տեղեկությունը հայտնում է Հիդ...
ՀէՑ-ը հոսանքազրկված հասցեների վերաբերյալ հայտարարություն է արել
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» Ընկերությունն իր բաժանորդներին հայտնում է. «Վարդաշեն» 110/35/6 կՎ Ենթակայանի 6 կՎ փակ բաշխ...