Սահմանային անցման կետերի հարևանությամբ կգործեն վճարովի կայանատեղիներ
Կառավարությունը հավանություն է տվել «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին: Օրինագծի մշակումը պայմանավորված է ՀՀ պետական սահմանի ցամաքային անցման կետերում բեռնատար տրանսպորտային միջոցների հոսքի կանոնակարգման, ՀՀ-ից մեկնման ուղղությամբ մաքսային մարմինների կողմից դրանց սպասարկման ժամանակահատվածի կրճատման, սահմանահատման գործընթացի պարզեցման, անցման կետերում կուտակումների և հերթերի բացառման, մաքսային և սահմանային այլ տեսակի հսկողության գործընթացների արդյունավետ և անխոչընդոտ իրականացման անհրաժեշտությամբ:
Օրինագծով առաջարկվում է պետական սահմանի ավտոմոբիլային անցման կետերի հարևանությամբ նախատեսել վճարովի կայանատեղիների կազմակերպման գործունեություն, որի շրջանակներում կգործի հերթերի կառավարման համապատասխան էլեկտրոնային համակարգ՝ բեռնատար տրանսպորտային միջոցների շարժի հաշվառման, հերթագրման, անցման կետ մուտք գործելու թույլտվության տրամադրմանն ուղղված՝ անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման նպատակներով:
Նշված գործընթացների կազմակերպմամբ նախատեսվում է, որ անցման կետի տարածքում չեն առաջանա հերթեր և կուտակումներ՝ նախապես բեռնատար տրանսպորտային միջոցի և դրանցով փոխադրվող բեռների վերաբերյալ տեղեկությունների առկայության և անհրաժեշտ հսկողական գործընթացների նախանշման արդյունքում։
Նմանատիպ հոդվածներ
«ԱրՔա» քարտով արված ամենօրյա ծախսերի 2 տոկոսը հետ կնստի քարտին. մանրամասներ
«ԱրՔա» վճարային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց տրամադրվող հետվճարները (2 %) կհաշվարկվեն և կվճարվեն 2026 թ. փետրվար ա...
Նախազգուշացում. Հայաստանում սպասվում է առատ ձյուն և բուք
Նախազգուշացում Հյուսիս-արևմուտքից ցուրտ մթնոլորտային ճակատի ներթափանցմամբ պայմանավորված դեկտեմբերի 26-ին, դեկտեմբերի 27-...
Խիստ պայմաններ կլինեն. Ավինյանը զգուշացրեց կառուցողապատողներին
Երևանի ավագանու նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ ընդունված որոշմամբ տարբերակում է դրվում և խստացվում են ա...
Ռուսական ցորենով բեռնված գնացքն Ադրբեջանի տարածքով ուղարկվում է Հայաստան. ԶԼՄ
Ռուսաստանի Դաշնության Վոլգոգրադի մարզի Գմելինկայի կայարանից 1990-ական թվականներից հետո առաջին անգամ ցորենով բեռնված վագո...