Նոր ծրագիր` արհեստական բանականության ոլորտում. կառավարությունը հաստատել է
ՀՀ կառավարությունը հաստատել է արհեստական բանականության ոլորտում բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներին հասանելիության ապահովման պետական աջակցության փորձնական ծրագիրը, որը կիրականացվի ամերիկյան խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններից մեկի՝ Amazon Web Services (AWS) ընկերության հետ համագործակցությամբ՝ Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտի (AIVI) շրջանակում։ Այս ծրագիրը գալիս է լրացնելու բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության փաթեթը։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:
«Այս նախաձեռնությամբ մենք ցանկանում ենք աջակցել արհեստական բանականության ոլորտում գործունեություն իրականացնող ստարտափներին, գիտահետազոտական խմբերին, ուսումնական հաստատություններին և անհատ մասնագետներին՝ ապահովելով բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ արհեստական բանականության համակարգերի նախագծման, ուսուցման և տեղակայման համար։ Ծրագիրն ուղղված է ոչ միայն առանձին նախաձեռնությունների խթանմանը, այլև բարձր տեխնոլոգիաների ոլորտի էկոհամակարգի կայուն և երկարաժամկետ զարգացմանը՝ համահունչ ոլորտի պետական աջակցության քաղաքականությանը։
Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտը, որը գործարկվել է ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից, նորարարությունների և համագործակցության բաց հարթակ է, որն աջակցում է տեխնոլոգիական ընկերություններին և հետազոտողներին գիտահետազոտական գործունեության և արտադրանքի մշակման ամբողջ գործընթացում։ Փորձնական ծրագրի շրջանակում Վիրտուալ ինստիտուտը կծառայի որպես գործառնական հարթակ՝ հայտերի ընդունման, դիմողների նույնականացման և հաշվողական ռեսուրսների բաշխման համար, ինչպես նաև կծառայի որպես վիրտուալ հարթակ ԱԲ նորարարների հաղորդակցման և համագործակցության համար:
Ծրագիրը կիրականացվի AWS ընկերությանը սուբսիդիա տրամադրելու եղանակով, որի շրջանակում ընտրված սահմանափակ շահառուների կողմից փաստացի օգտագործված հաշվողական ռեսուրսների արժեքը կսուբսիդավորվի 100 տոկոսով։ Բացի դրանից՝ AWS-ը կտրամադրի տեխնիկական փորձագիտական աջակցություն՝ ներգրավելով AWS լուծումների ճարտարապետներին և առաջատար միջազգային փորձը։ Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտին աջակցում են նաև միջազգային գործընկերներ Mistral AI և Plug and Play ընկերությունները` նպաստելով նախաձեռնության նորարարական և համագործակցային բաղադրիչի ամրապնդմանը»,- գրել է ԲՏԱ նախարարը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ-ն՝ «Թրամփի ուղու» շինարարության մեկնարկի մասին
«Թրամփի ուղի» նախագծի (TRIPP) փաստացի իրականացման և շինարարության փուլը կմեկնարկի 2026 թվականին։ Այս մասին հայտնում է ՀՀ...
Ավինյանը՝ Ամանորի գիշերը սպասվող անակնկալների և մետրոյի նոր կայարանի նախագծի մասին
Մետրոյի նոր կայարանի նախագծի պարզ փորձաքննությունը երկար ժամանակ էր տևել, ուստի այս տարի հիմնական գումարը չենք հասցրել ծ...
Ծառայությունների ու դեղորայքի ցանկերը հրապարակված են․ ԱՐՄԵԴ հավելվածը թարմացված տարբերակով առկա է․ նախարար
ԱՐՄԵԴ հավելվածն արդեն իսկ թարմացված տարբերակով առկա է։ Սահմանվել են նաև դեղորայքի ցանկերը, թե ինչից են քաղաքացիները կարո...
Տղամարդը շորտ կհագնի՞ կամ հեծանիվ կքշի՞, տղամարդը գյուղամիջում պիտի պպզի՝ առնվազն 6 ժամ․ Փաշինյան
21-րդ դարը մարքեթինգի դար է: Օրինակ՝ ծխախոտը շատ սիրուն տուփ ունի, առողջ ապրելակերպը սիրուն տուփ չունի, բրենդինգ չունի:...