Կոռուպցիոն ռիսկերը և հնարավոր չարաշահումները կանխարգելելու համար կգործեն նոր մեխանիզմներ
Կառավարությունը հավանություն է տվել «Հանրային ծառայության մասին» և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքներում լրացումներ նախատեսող օրինագծերին։ Փոփոխությունների նպատակն է պետական կառավարման համակարգում ներդնել բարեվարքության ուսումնասիրության նոր և պարտադիր կառուցակարգեր։
Օրինագծերով նախատեսվում է, որ բարեվարքության ուսումնասիրությունը կկիրառվի վարչապետի, փոխվարչապետների, նախարարների, նրանց խորհրդականների, այդ թվում՝ հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականների, ինչպես նաև նախարարների տեղակալների նկատմամբ։
Կառավարության հիմնավորմամբ՝ բարեվարքության պարտադիր ստուգումների ներդրումը կխթանի պետական համակարգի թափանցիկության բարձրացումը և կուժեղացնի հանրային վստահությունը պետական կառույցների նկատմամբ։ Միևնույն ժամանակ, նման մեխանիզմների հետևողական կիրառումը կօգնի նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը և կանխարգելել հնարավոր չարաշահումները։
Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է նաև բարձրացնել հանրային պաշտոն զբաղեցնող անձանց հաշվետվողականությունը և ընդլայնել հանրային վերահսկողության գործիքակազմը՝ ամրապնդելով կոռուպցիայի կանխարգելման ինստիտուցիոնալ հիմքերը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ-ն՝ «Թրամփի ուղու» շինարարության մեկնարկի մասին
«Թրամփի ուղի» նախագծի (TRIPP) փաստացի իրականացման և շինարարության փուլը կմեկնարկի 2026 թվականին։ Այս մասին հայտնում է ՀՀ...
Ավինյանը՝ Ամանորի գիշերը սպասվող անակնկալների և մետրոյի նոր կայարանի նախագծի մասին
Մետրոյի նոր կայարանի նախագծի պարզ փորձաքննությունը երկար ժամանակ էր տևել, ուստի այս տարի հիմնական գումարը չենք հասցրել ծ...
Ծառայությունների ու դեղորայքի ցանկերը հրապարակված են․ ԱՐՄԵԴ հավելվածը թարմացված տարբերակով առկա է․ նախարար
ԱՐՄԵԴ հավելվածն արդեն իսկ թարմացված տարբերակով առկա է։ Սահմանվել են նաև դեղորայքի ցանկերը, թե ինչից են քաղաքացիները կարո...
Տղամարդը շորտ կհագնի՞ կամ հեծանիվ կքշի՞, տղամարդը գյուղամիջում պիտի պպզի՝ առնվազն 6 ժամ․ Փաշինյան
21-րդ դարը մարքեթինգի դար է: Օրինակ՝ ծխախոտը շատ սիրուն տուփ ունի, առողջ ապրելակերպը սիրուն տուփ չունի, բրենդինգ չունի:...