Ժամանակ է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ցամաքային սահմանը բացվի. Պապոյան. «Ազատություն»
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն «Ազատությանը» փոխանցել է, որ Ադրբեջանից վրացական երկաթուղով դեպի Հայաստան բեռների տարանցման նախնական գինը համեմատաբար բարձր՝ ոչ մրցակցային է համարվել, բայց ներկայումս քննարկումները դեռ շարունակվում են:
«Մի կողմում վրացական երկաթուղային ընկերությունն է, մյուս կողմում հացահատիկ կամ բենզին ներմուծող ընկերություններ են, բնականաբար, պետք է բանակցեն, գտնեն լավագույն տարբերակը»,- ասել է նախարարը՝ նշելով, որ այդ հարցերով ինքը չի զբաղվում:
Վարչապետ Փաշինյանն անդրադառնալով վրացական երկաթուղու տարանցման սակագնի հետ կապված խնդրին, ասել էր, որ եթե հարցը չկարգավորվի, ապա տրամաբանորեն տնտեսվարողները այլընտրանքային ձևեր կփնտրեն՝ ներմուծումը և արտահանումը ապահովելու համար:
Պապոյանն այսօր փակագծեր բացեց այդ այլընտրանքի մասին. - «Իմ կարծիքով շատ լավ ժամանակ է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ցամաքային սահմանը բացվի և այն, ինչ երկաթուղով գալիս է մինչև Հայաստանի սահման և այդտեղից մուլտիմոդալ եղանակով տեղափոխվի դեպի բեռնատարներ և Հայաստան -Ադրբեջան ցամքային սահմանով գա: Ես կարծում եմ դրան խանգարող ոչ մի հանգամանք չկա և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում: Իմ տպավորությամբ բիզնեսներն էլ են պատրաստ դրան», - ընդգծել է նախարարը:
Պապոյանն նշել է, որ եթե ադրբեջանական կողմը պատրաստ լինի, կարող են այդ եղանակին անցնել:
Նմանատիպ հոդվածներ
Մայր Աթոռը զրկվեց պետության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց օգտագործելու իրավունքից
ՀՀ կառավարության տարեվերջյան նիստում որոշում է ընդունվել, ըստ որի Մայր Աթոռը այլևս չի կարող պետական և համայնքային սեփակա...
Փաշինյանը մանրամասնել է` ինչ են խոսել Սանկտ Պետերբուրգում Պուտինի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել` ինչ են խոսել Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:...
ԱԺ-ն պարգևավճարների հետ կապված պարզաբանում է ներկայացրել
Հայաստանի Ազգային ժողովի աշխատակազմը պարգևավճարների թեմայով պարզաբանում է ներկայացրել: Պարզաբանման մեջ ԱԺ-ից մասնավորապե...
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից աշխատակից է ձերբակալվել
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում կաշառք ստանալու մեղադրանքով ձերբա...