«Հլը սուս, դու վաբշե մի խոսա». Վարդան Ղուկասյանը դատական նիստի ժամանակ նկատողություն է տվել որդուն

Հակակոռուպցիոն դատարանում Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և որդու՝ Սպարտակ Ղուկասյանի դատական նիստի ժամանակ դատավորը նկատողություն է արել տեղից խոսելու համար։ Դատավորի նկատողությունն ուղղված էր Վարդան Ղուկասյանին։


Սպարտակ Ղուկասյանը ցանկացել է ինչ-որ բան ասել տեղից, սակայն հայրը նրան թույլ չտվել. «Հլը սուս, դու վաբշե մի խոսա»։


Նիստի ընթացքում Վարդան Ղուկասյանը դահլիճում նստածներին ասել է՝ ծափ տան։


«Իրավունք ունե՞նք ծափ տալու, ձայնազո՞ւրկ ենք։ Լավ, կներեք»,- ասել է Ղուկասյանը՝ ի պատասխան դատավորի պատասխանի, որ չեն կարող ծափ տալ։


Դատավորն ասել է. «Գտնվում եք դատական նիստերի դահլիճում, որևէ միջոցառման չեք մասնակցում, հանդիսատես չեք, որ ծափահարեք, դատական նիստի եք, լուռ հետևեք։ Բացառում ենք հետագայում նման վարքագիծը»։

Քաղաքականություն

Պատահարներ