BBC-ն անդրադարձել է Փաշինյանի տեսանյութին
BBC-ի ռուսական ծառայությունը հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վերջին շրջանում մեծ պոպուլյարություն ստացած երաժշտական ուղեկցմամբ տեսանյութերին։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել է հրապարակել տեսանյութեր, որտեղ լռությամբ լսում է երաժշտություն՝ Զեմֆիրայից մինչև Ադել, Ջոն Լենոն, Վիսոցկի և ДДТ։ Ավելի վաղ Զեմֆիրայի «ПММЛ» երգի տակ նկարված տեսանյութը հավաքել է 16 միլիոն դիտում Instagram-ում և դարձել մեմ։ Հազարավոր օգտատերեր TikTok-ում հրապարակել են սեփական նմանակումները, իսկ բիզնեսներն օգտագործել են այն գովազդի համար։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հերքել է տեղեկությունները, թե այս ռազմավարության ետևում կանգնած է նյույորքյան Edelman ընկերությունը՝ աշխարհի խոշորագույն PR գործակալություններից մեկը։ Ըստ նրա, գաղափարը և երաժշտության ընտրությունը պատկանում են Փաշինյանին, իսկ ողջ աշխատանքը կատարում է վարչապետի գրասենյակի մեդիա թիմը։
Տեղեկությունը BBC-ին հերքել է նաև ամերիկյան հեղինակավոր ընկերության խոսնակը՝ նշելով՝ Edelman-ը չի աշխատում Հայաստանի վարչապետի համար և կապված չէ նրա սոցիալական ցանցերի հետ։
Հրապարակման մեջ ասվում է, որ Փաշինյանի Instagram-ի էջին Հայաստանի հետ կապ չունեցող մարդիկ են բաժանորդագրվել։ Ղազախական Aua Rai երգի տեսահոլովակը, որն արվել է վարչապետի կողմից Աստանա կատարած այցի ժամանակ, տեղական ԶԼՄ-ներում լուսաբանվել է ավելի շատ, քան՝ այցի օրակարգը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ-ն՝ «Թրամփի ուղու» շինարարության մեկնարկի մասին
«Թրամփի ուղի» նախագծի (TRIPP) փաստացի իրականացման և շինարարության փուլը կմեկնարկի 2026 թվականին։ Այս մասին հայտնում է ՀՀ...
Ավինյանը՝ Ամանորի գիշերը սպասվող անակնկալների և մետրոյի նոր կայարանի նախագծի մասին
Մետրոյի նոր կայարանի նախագծի պարզ փորձաքննությունը երկար ժամանակ էր տևել, ուստի այս տարի հիմնական գումարը չենք հասցրել ծ...
Ծառայությունների ու դեղորայքի ցանկերը հրապարակված են․ ԱՐՄԵԴ հավելվածը թարմացված տարբերակով առկա է․ նախարար
ԱՐՄԵԴ հավելվածն արդեն իսկ թարմացված տարբերակով առկա է։ Սահմանվել են նաև դեղորայքի ցանկերը, թե ինչից են քաղաքացիները կարո...
Տղամարդը շորտ կհագնի՞ կամ հեծանիվ կքշի՞, տղամարդը գյուղամիջում պիտի պպզի՝ առնվազն 6 ժամ․ Փաշինյան
21-րդ դարը մարքեթինգի դար է: Օրինակ՝ ծխախոտը շատ սիրուն տուփ ունի, առողջ ապրելակերպը սիրուն տուփ չունի, բրենդինգ չունի:...