Կապահովվի էլեկտրոմոբիլների 0% ներմուծման մաքսատուրքի գործընթացը. որքան է քվոտայի չափը
Կառավարությունն ընդունել է ՀՀ տարածք ներմուծվող՝ էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների նկատմամբ 2026 թ․ ընթացքում սակագնային արտոնություն կիրառելու և ներմուծման ընթացակարգը հաստատելու վերաբերյալ որոշում։
Ըստ հիմնավորման՝ Հայաստանի Հանրապետությանը 2026 թ․ համար հատկացվել է էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային քվոտա՝ 15000 հատ քանակով, որի շրջանակներում նախատեսվում է կիրառել ներմուծման մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ։
Այսպիսով, առաջարկվում է ապահովել ՀՀ-ին 2026 թ․ համար հատկացված էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային քվոտայի շրջանակներում 15000 հատ քանակով տրանսպորտային միջոցի ներմուծումը մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափի կիրառմամբ, որից՝ ոչ ավելի, քան 12000 հատ քանակով՝ ներմուծումը թույլատրվում է ֆիզիկական անձանց, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց, որոնք չունեն անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագիր և 3000 հատից ոչ ավելի քանակով՝ անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի, ավտոարտադրողի կողմից տրամադրված գործարանային երաշխիքային սպասարկում և հետերաշխիքային տեխնիկական սպասարկում իրականացնելու պարտավորությունը հաստատող փաստաթղթի, ավտոարտադրողի կողմից տրամադրված գործարանային ծրագրային ապահովում իրականացնելու պարտավորությունը հաստատող փաստաթղթի և փակ տեխնիկական սպասարկման կայանի առկայությունը հիմնավորող փաստաթղթերի (համապատասխան սեփականության իրավունքի վկայական կամ վարձակալության պայմանագիր, լուսանկարներ) առկայության պարագայում:
Նմանատիպ հոդվածներ
«ԱրՔա» քարտով արված ամենօրյա ծախսերի 2 տոկոսը հետ կնստի քարտին. մանրամասներ
«ԱրՔա» վճարային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց տրամադրվող հետվճարները (2 %) կհաշվարկվեն և կվճարվեն 2026 թ. փետրվար ա...
Նախազգուշացում. Հայաստանում սպասվում է առատ ձյուն և բուք
Նախազգուշացում Հյուսիս-արևմուտքից ցուրտ մթնոլորտային ճակատի ներթափանցմամբ պայմանավորված դեկտեմբերի 26-ին, դեկտեմբեր...
Խիստ պայմաններ կլինեն. Ավինյանը զգուշացրեց կառուցողապատողներին
Երևանի ավագանու նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ ընդունված որոշմամբ տարբերակում է դրվում և խստացվում են ա...
Ռուսական ցորենով բեռնված գնացքն Ադրբեջանի տարածքով ուղարկվում է Հայաստան. ԶԼՄ
Ռուսաստանի Դաշնության Վոլգոգրադի մարզի Գմելինկայի կայարանից 1990-ական թվականներից հետո առաջին անգամ ցորենով բեռնված վագո...