ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Օնլայն տիրույթում խաղադրույքների դրական և բացասական կողմերը․ Ալեն Սիմոնյան
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման է ներկայացվել «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Հայաստանը չի կարող ընդհանրապես արգելել բուքմեյքերական ընկերությունների և խաղասրահների, առավել ևս առցանց այդպիսի ծառայությունների գոյությունը, քանի որ ստիպված կլինի ծախսել միլիարդավոր դոլարներ ու արդյունքը կլինի ոչ լիարժեք։ Այս մասին նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը։
Նա նշեց, որ համացանցով է կատարվում խաղադրույքների 60 տոկոսը և դա թույլ է տալիս գոնե վերահսկել այդ գումարները՝ «նիսյաները», անչափահասների մասնակցությունը և այլն։
Սիմոնյանի խոսքով՝ կթույլատրվի ինտերնետ տոտալիզատորը ՀՀ տարածքում կազմակերպել, եթե ինտերնետ տոտալիզատորի կազմակերպչի սերվերները տեղակայված են ՀՀ տարածքում, ունեն ՀՀ համապատասխան համացանցային հաղորդակարգի (IP) հասցե, (Internet Protocol Address - համացանցային հաղորդակարգի հասցե) և տեղեկատվական ռեսուրսները գտնվում են «ԱՄ» եւ/կամ «ՀԱՅ» դոմենային տիրույթներում:
Հոդված 5.1-ով սահմանվում է, որ մոլեխաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դնելու հիմքով սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացու՝ տոտալիզատորին (այդ թվում ինտերնետ տոտալիզատորին) մասնակցությունը սահմանափակելու կարգը: «Այսինքն՝ ընտանիքի անդամը հնարավորություն է ստանում դատարանի միջոցով արգելել խաղալ, որը շատ կարևոր է, իսկ օնլայն տիրույթի պարագայում դա ավելի հեշտ ու վերահսկելի է»,-ասաց նա:
Սիմոնյանը նշեց, որ օնլայն տիրույթում խաղադրույքները ունի իր դրական և բացասական կողմերը. «Դրական կողմն այն է, որ մենք կարողանում ենք վերահսկել «նիսյաները», անչափահասների խաղերը, մուտքերն ու ելքերը»:
Առավել մանրամասն՝ shantnews-ի տեսանյութում