ՆԳՆ-ն՝ Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղի կեղծ տոմսերի մասին
ՀՀ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են.
«Սեպտեմբերի 6-ին կայանալիք Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղի տոմսերն, ըստ տեղեկությունների, վերավաճառվում են մի քանի անգամ ավելի թանկ:
Վերավաճառողները կարող են 1 տոմսը վաճառել մի քանի հոգու, իսկ մարզադաշտ մուտք կգործի միայն այն անձը, ով առաջինը կակտիվացնի QR կոդը։
Համացանցում և սոցիալական կայքերում հնարավոր է նաև հանդիպել օգտատերերի և կայքերի, որոնք վաճառում են ոչ իրական QR կոդեր:
Հարգելի՛ քաղաքացիներ, հնարավոր խարդախության զոհ չդառնալու համար նշենք, որ ըստ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպման տոմսերի QR կոդերն ակտիվանալու են միայն հանդիպման օրը՝ սեպտեմբերի 6-ին, ժամը 16․00-ին, հետևաբար մինչ այդ ցանկացած QR կոդ, որը ցույց կտան կամ կվաճառեն, կեղծ է»։
Նմանատիպ հոդվածներ
Լույս չի լինի Երևանում և 4 մարզերում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպ...
Իտալիայում կորոնավիրուսից մահացության 24-ժամյա ցուցանիշը շարունակում է նվազել․The Guardian
Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 415-ով, որը հինգով քիչ է նախօրեին գրանցված տվյալը...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում ՌԴ դեսպանատան մոտ
Բերձորի միջանցքից արցախցի երիտասարդների առևանգման խնդրով քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում ՌԴ դեսպանատան մոտ։&nb...
Արցախն ԱԺ նոր նախագահ ունի
Արցախի Ազգային ժողովի նախագահ է ընտրվել ՀՅԴ խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ փակ գաղտնի քվեա...