Ոչ մի երկրի անվտանգություն չի կարող ապահովվել Ռուսաստանի Դաշնության հաշվին․ Պուտին
Յուրաքանչյուր երկիր, այդ թվում՝ Ուկրաինան, իրավունք ունի ինքնուրույն ընտրելու իր անվտանգությունն ապահովելու համակարգը, բայց դա չպետք է անի մեկ այլ երկրի հաշվին, այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ես համաձայն եմ նրանց հետ, ովքեր կարծում են, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ինքնուրույն ընտրելու իր անվտանգության համակարգը։ Դա վերաբերում է բոլոր երկրներին, այդ թվում՝ Ուկրաինային։
Բայց դա նաև նշանակում է, որ մի երկրի անվտանգությունը չի կարող ապահովվել մեկ այլ երկրի, այս դեպքում՝ Ռուսաստանի Դաշնության անվտանգության հաշվին»,- ասել է Պուտինը։
Նմանատիպ հոդվածներ
Հարավային Կովկասը հեռանկարային հարթակ է դառնում ԱՄՆ բիզնեսի համար. Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ
Հարավային Կովկասը հեռանկարային հարթակ է դառնում ԱՄՆ բիզնեսի համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտո...
Քոչարյանն անդրադարձել է Ռուբիոյի այցին
Հայաստանը դառնում է աշխարհաքաղաքական մրցակցության կենտրոն։ Այս մասին Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում նախընտրական քարոզարշա...
Ադրբեջանը պատասխանել է Փաշինյանի հայտարարություններին
«Խստորեն դատապարտում ենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից մայիսի 4-ին Չեխիայի Հանրապետության վարչապետի հետ համա...
Վախենում եմ պատկերացնել նրա վիճակը. պատգամավորը՝ Ադրբեջանում բանտարկված Մարալի մասին. պատգամավոր
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը հաստատել է, որ լիբանանահայ հայրենադարձ Մարալ Նաջարյանը բանտարկված է Ադրբեջանի մայ...