Ժամանակավորապես դադարեցվել են Երևան-Կապան-Երևան չվերթերը
Երևան-Կապան-Երևան չվերթերը ժամանակավորապես դադարեցվում են օդանավի տեխնիկական սպասարկման համար։ Սյունիք TV-ի հետ զրույցում այս մասին ասել է «Նովէյր» ընկերության ղեկավար Կարեն Վարդանյանը։
Երևան–Կապան–Երևան ավիաուղղությունը սպասարկող «Նովէյր» ընկերությունը չվերթերի ժամանակավոր դադարեցման մասին հայտարարել է սեպտեմբերի 2–ին։
«Օդանավը գտնվելու է տեխնիկական սպասարկման մեջ, որովհետև ուղևորների և թռիչքների անվտանգությունը մեզ համար գերակա պահանջ է, որին անվերապահորեն հետևում ենք։ Չվերթերի ընդհատման որոշումը մեզ համար շատ ցավոտ էր, որովհետև Կապան–Երևան չվերթերը մեծ պահանջարկ են վայելում։ Այժմ մենք զուգահեռ աշխատանքներ ենք իրականացնում փոխարինող օդանավ գտնելու ֆորմատով այս բացը լրացնելու համար»,–ասել է Վարդանյանը։
Նրա խոսքով` օդանավի տեխնիկական սպասարկման համար կարող է պահանջվել մինչև 4 ամիս, որից հետո չեխական L 410 ինքնաթիռը կվերսկսի թռիչքները։ Նա նշեց, որ մամուլը հաճախ է անդրադառնում Սյունիք օդանավակայանին՝ հետաձգված ցանկացած թռիչք կապելով անվտանգության հետ։ Վարդանյանը վստահեցրել է՝ անվտանգային առումով որևէ փոփոխություն չկա։
«Ես պարբերաբար իմ բոլոր հարցազրույցներում նշել եմ` լավագույն երաշխիքը, որ կարող եմ ես տալ, դա այն է, որ ես, իմ ընկերները, իմ ընտանիքի անդամները պարբերաբար օգտվում ենք այս չվերթերից, տեղափոխում ենք Երևանից Կապան և հակառակ ուղղությամբ, իսկ տեխնիկական սպասարկումը աշխարհում ընդունված բնականոն գործընթաց է, որը սակարկման ենթակա չէ՝ հաշվի առնելով թռիչքների անվտանգությունը»,– ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
«Զվարթնոց» օդանավակայանում ադրբեջանցի է վայրէջք կատարել
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ քիչ առաջ «Զվարթնոց» օդանավակայանում Ադրբեջանի մի քաղաքացի է վայրէջք կատարել։Ըստ օ...
Բեգլարյանը` Ռուբեն Վարդանյանի Արցախի պետնախարար հնարավոր նշանակման մասին
Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան գրառում է արել՝ անդրադառնալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի այսօրվ...
Երասխում կտեղադրվի Հայաստանում ամենամեծ եռագույնը. Գարիկ Սարգսյան
Սեպտեմբերի 21-ին` ժ. 12։00-ին, Արարատի մարզի Երասխ համայնքում, տեղի կունենա Հայաստանի Հանրապետությունում այս պահին եղած...
2026 թվականի հունվարի 1-ից կսկսվի նորածնային ակնային սքրինինգը. ԱՆ
2026 թվականի հունվարի 1-ից կմեկնարկի նորածնային ակնային սքրինինգը, որն 8-րդը կլինի մանկական սքրինինգային ծրագերում:Տեսող...