Թրամփը Պենտագոնին հանձնարարել է պատրաստվել Ռուսաստանին և Չինաստանին զսպելուն
Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը Պենտագոնին հանձնարարել է նախապատրաստվել մերձեցված ՌԴ-ին եւ ՉԺՀ-ին զսպելուն: Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ցավոք, նախորդ վարչակազմի թուլությունը մերձեցրել է Ռուսաստանն ու Չինաստանը։ Դա սարսափելի իրադարձություն էր, որը պայմանավորված էր ամերիկյան առաջնորդության և ուժի բացակայությամբ»,-ասել է Հեգսեթը:
«Ահա թե ինչու նախագահ Թրամփը մեզ հանձնարարել է պատրաստ լինել վերակառուցելու մեր բանակը, վերականգնելու մարտական ոգին և վերականգնելու զսպման ուժը»։
Պենտագոնի ղեկավարը շեշտել է, որ ԱՄՆ-ն հակամարտություն չի փնտրում, այլ դրան պատրաստ լինելը «ապահովում է ամերիկացիների անվտանգությունը»:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Իտալիայի դեսպանի հետ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ-ում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոն այսօր հյու...
Իսրայելի բանակը հայտարարություն է տարածել
Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հայտարարել է, որ կանի անհրաժեշտ ամեն ինչ՝ երկրի քաղաքացիներին պաշտպանելու համար և կո...
Շեշտակի կբարձրանա սպառողներին մատուցվող ծառայությունների որակը․ Ռոմանոս Պետրոսյան
ՀԷՑ-ին սարքավորումներ և ծրագրային ապահովում մատակարարող ընկերությունների հետ ուղիղ (առանց «արտոնյալ» միջնորդների) փոխգոր...
Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում պետական կրթաթոշակների տրամադրման կարգում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Մասն...