ՈՒԵՖԱ-ն թույլ չի տվել «Հանրապետական» մարզադաշտում նախախաղային մարզումներ անցկացնել․ «Փաստինֆո»
Աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի նախախաղային մարզումները ՈՒԵՖԱ-ն թույլ չի տվել անցկացնել Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն։
Լրատվամիջոցի գրավոր հարցմանն ի պատասխան Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերեցիայց հայտնել են, որ « UEFA-ի կողմից կա հանձնարարական՝ նախախաղային մարզումն անցկացնել ՀՖՖ Տեխնիկա կենտրոն/ Ակադեմիայում»:
Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին «Հանրապետական» մարզադաշտում տեղի է ունեցել համաշխարհային աստղ Ջենիֆեր Լոպեսի համերգը, որից հետո տեղեկություններ տարածվեցին մարզադաշտի հնարավոր որակազրկման վտանգի մասին։
Լրատվամիջոցը գրավոր հարցում է ուղարկել ԿԳՄՍ՝ տեղեկությունները ճշտելու, ինչպես նաեւ պարզելու, թե համերգը որքան վնաս է պատճառել մարզադաշտին։ 5 -օրյա ժամկետը լրանալուց հետո ԿԳՄՍ-ն հրաժարվել է պատասխանել հարցերին՝ ուղղորդելով դեպի ՀՖՖ։
««Փաստինֆո»-ն ևս մեկ հարցում ուղարկել է ՀՖՖ՝ պարզելու արդյո՞ք գոյություն ունի Հանրապետական մարզադաշտը որակազրկելու ռեալ վտանգ։ Եթե այո, ապա ո՞ր կազմակերպության կամ կառույցի կողմից է նման սպառնալիք հնչեցվել, և կա՞ արդյոք պաշտոնական գրավոր նախազգուշացում։
Ի՞նչ ազդեցություն է ունեցել Ջենիֆեր Լոպեսի համերգը մարզադաշտի տեխնիկական և կառուցվածքային վիճակի վրա։ Կատարվե՞լ է անկախ փորձագիտական գնահատում։ Որքա՞ն ժամանակ և ի՞նչ ծավալի աշխատանքներ են պահանջվում Հանրապետության մարզադաշտը վերականգնելու համար՝ խնդրելով տրամադրել վերականգնման աշխատանքների նախնական ժամանակացույցն ու գնահատված բյուջեն։
Համերգից գոյացած ֆինանսական մուտքերից որևէ մաս ուղղվե՞լ է վնասի փոխհատուցմանն ու վերականգնման աշխատանքներին։ Եթե ոչ, ապա ո՞ւր է ուղղվել ստացված շահույթը։
ՀՖՖ-ն խուսափել է պատասխանել այս հարցերին. Ժամկետի խախտմամբ ուղարկված գրության մեջ միայն նշվում է, որ UEFA-ի կողմից կա հանձնարարական՝ նախախաղային մարզումն անցկացնել ՀՖՖ Տեխնիկա կենտրոն/ Ակադեմիայում։ Եւ ուղարկել են ինչ-որ ռեպորտաժի հղում, որտեղ նշվում է, որ Հայաստան-Պորտուգալիս, Հայաստան- Իռլանդիա հանդիպումները կկայանա «Հանրապետական» մարզադաշտում»,-գրում է լրատվամիջոցը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երրորդ տուրի լավագույն գոլերը. Եվրո-2024
ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Եվրո-2024-ի խմբային փուլի երրորդ տուրի լավագույն գոլերը թուրք Հական Չալհանօղլուի, իտալացի Մատիա Ձա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գիլոյանը հաստատեց՝ Նազիկ Ավդալյանի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել, տեղափոխել են «ռեզերվ»
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն Auroranews-ի հետ զրույցում հաստատեց տեղեկութ...
Ինչ վնասվածք է ստացել Արթուր Ալեքսանյանը
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի վնասվածքը լուրջ չ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սեզոնի ամենադաժան վթարը «Ֆորմուլա 1»-ում՝ երկրպագուների աչքերով
Բրիտանական Գրան Պրին կարմիր դրոշներով ընդհատվել է արդեն առաջին շրջանի կեսին, երբ վթարների շղթայում ջարդվեց 5 մեքենա, այս...