Պատահարներ
Առանձնակի դաժանությամբ սպանություն Երևանում. բնակարանում հայտնաբերվել է տանտիրուհու դին
Այսօր՝ ապրիլի 6-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11;50-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն…
Այսօր՝ ապրիլի 6-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11;50-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի 8-րդ զանգվածի 24 շենքի 13 բնակարանի բնակիչը տևական ժամանակ է՝ չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին և դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են փրկարարները, ովքեր բացելով տան դուռը՝ հյուրասենյակում՝ բազմոցի վրա, հայտնաբերել են տանտիրուհու դին։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տանտիրուհին հայտնաբերվել է բերանը կպչուն ժապավենով փակված, իսկ մարմնի վրա էլ կան սուր-կտրող առարկայից ստացած մի քանի հետքեր։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր խարդախություններ՝ ՎՏԲ բանկի Սիսիանի մասնաճյուղում․ Բացահայտում
Ավրորա Մեդիայի աղբյուրները հայտնում են, որ մոտ մեկ շաբաթ առաջ "ՎՏԲ" բանկի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մասնաճյուղում աղմ...
Կին վարորդը BMW-ով դարձել է ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 4 վիրավոր կա
Այսօր՝ ապրիլի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում BMW մակնիշի 33 DD 700 համար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կենդանիների պահպանման տարածքում անգղները շան լեշ են ուտում
Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի FPWC Կովկասյան Կենսաբազմազանության Ապաստարանը (ԿԿԱ) իր ֆեյս...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. BMW-ով վարորդը մխրճվել է ЗИЛ-ի մեջ. տուժածներ կան
Ապրիլի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Շիրակի փողոցի թիվ 37 էլեկտրասյան դիմաց բախ...