Պատահարներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կենդանիների պահպանման տարածքում անգղները շան լեշ են ուտում
Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի FPWC Կովկասյան Կենսաբազմազանության Ապաստարանը (ԿԿԱ) իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ սպիտակագլուխ անգղները կենդանի են…
Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի FPWC Կովկասյան Կենսաբազմազանության Ապաստարանը (ԿԿԱ) իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ սպիտակագլուխ անգղները կենդանի են հոշոտում։
«Սպիտակագլուխ անգղները ապրում եւ սնվում են խմբերով: Դա հեշտացնում է, թե սննդի հայթայթումը, թե բնի պահպանությունը: Ավելին, օդում դիտարկելով մեկը մյուսին նրանք գտնում են թռիչքին առավել հարմար վերամբարձ տաք հոսանքներ:
Տեսանյութը մեր պահպանվող տարածքներից, Արարատի մարզ»,– նշված է կազմակերպության տարածած ֆեյսբուքյան էջում՝ տեղեկացնելով, որ տեսանյութը տրամադրել են Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ռենջերները։
Անգամ անզեն աչքով երեւում է, որ անգղերը շան մարմին են պատառ–պատառ անում, իսկ ինչպես է շունը հայտնվել Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի պահպանվող տարածքներում՝ չի նշվում։
Երեւանի կենդանաբանական այգու նախկին աշխատակից Մանուկ Մանուկյանը NEWS.am–ի հետ զրույցում նշել է, որ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը պատկանում է Երեւանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանին, որը նաեւ աջակցում է Երեւանի քաղաքապետարանին՝ թափառող շների հավաքագրման գործընթացում եւ հենց շուն է հայտնվում Ռուբեն Խաչատրյանի կազմակերպությանը պատկանող տարածքում, անգղերը շուն են ուտում։
Նշենք, որ Երեւանի քաղաքապետարանը թափառող շների ստերջացման ծրագիր է իրականացնում, որը իրագործում է «Թափառող կենդանիների վնասազերծման» ՀՈԱԿ–ը, իսկ շներին ժամանակավորապես տեղակայում են Երեւանի Կենդանաբանական այգու տարածքում։
«Նախ պետք է հասկանալ, անգղերին պե՞տք է կերակրել, թե՞ ոչ, երկրորդ, անգղերը կենդանի որս չեն ուտում, այլ՝ լեշ։ Կենդանու գլուխը կտրված է, սակայն երեւում է պոչը եւ կմախքը, եւ հասկացվում է, որ անգղերը շուն են ուտում»,– լրատվականին ասել է Մանուկ Մանուկյանը։
Ինչ վերաբերում է շների հավաքագրմանը, ապա Մանուկ Մանուկյանը նշեց, որ օրեր առաջ մի տեսանյութ կար, թե ինչպես են Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի աշխատակիցները թափառող շուն վնասազերծում։
«Անդուր տպավորություն թողեց: Ես դեմ չեմ կենդանիների վնասազերծմանը, սակայն, նման ձեւով չի կարելի երեխաների աչքի առջեւ, «տռոսը» կենդանու վզին գցած, փողոցով քարշ են տալիս։ Տեսանյութում երեւում է կազմակերպության մեքենան։ Էն կարգի էր «տռոսը» սեղմում, որ շունը չէր կարողանում ձայն հանել»,– ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր խարդախություններ՝ ՎՏԲ բանկի Սիսիանի մասնաճյուղում․ Բացահայտում
Ավրորա Մեդիայի աղբյուրները հայտնում են, որ մոտ մեկ շաբաթ առաջ "ՎՏԲ" բանկի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մասնաճյուղում աղմ...
Խոշոր վթար Կոմիտասի պողոտայում. վիրավորներ կան
Այսօր՝ ապրիլի 7-ին, ժամը 21:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի և Փափազյան փող...
Առանձնակի դաժանությամբ սպանություն Երևանում. բնակարանում հայտնաբերվել է տանտիրուհու դին
Այսօր՝ ապրիլի 6-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11;50-ի սահմաններում արտակարգ իրավի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հզոր պայթյուն Փարիզում
Գիշերը Փարիզը արթնացել է հզոր պայթյունի ձայնից: Ինչպես նշում են միջազգային լրատվականները` բարձրահարկ շենքը վերածվել է ջա...