Քաղաքականություն
Փաշինյանի կողմից վերջին ազատումների հետևում ինտրիգային մի պատմություն կա. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, նախօրեին կառավարությունում տեղի ունեցած ազատումների հետ կապված բավականին իտրիգային մի պատմություն կա: Անկեղծ ասած՝ մի քիչ դժվար է պատկերացնել, ո�…
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, նախօրեին կառավարությունում տեղի ունեցած ազատումների հետ կապված բավականին իտրիգային մի պատմություն կա:
Անկեղծ ասած՝ մի քիչ դժվար է պատկերացնել, որ նման թեման կարող է աշխատանքից ազատման պատճառ դառնալ, սակայն մեր աղբյուրները պնդում են, որ կոնկրետ վարչապետի արարողակարգի պետ Ալեքսանդր Մխիթարյանի ազատման պատճառը կապված է ապրիլի 2-ին Եռաբլուր այցի հետ:
Երբ առավոտյան վարչապետն ու իշխանության մյուս ներկայացուցիչներն այցելել են Եռաբլուր, նրանք զոհերի շիրիմներին մեխակներ են դրել, որպես հարգանքի նշան, իսկ արդեն երեկոյան, երբ Եռաբլուր է այցելել Սերժ Սարգսյանը, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, զինվորների շիրիմներին դրել է վարդի փնջեր:
Ահա այս հանգամանքն էլ առաջացրել է վարչապետի զայրույթը, և նա բավականին կոպիտ և նյարդային խոսակցություն է ունեցել Մխիթարյանի հետ՝ դա համարելով նրա բացթողումը, իսկ այնուհետև ազատել աշխատանքից: Որոշ ժամանակ անց, թեման մեղմելու համար, տեղեկություններ տարածվեցին, թե նա անցնում է մեկ այլ աշխատանքի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
«Սպայկա» ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել
ՊԵԿ հետաքննական վարչություն կողմից իրականացրած ստուգումների արդյունքում «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին մեղ...
Ղարաբաղի ամեն գյուղում, ամեն քաղաքում կծածանվի Ադրբեջանի դրոշը․ Մեհրիբան Ալիևա
Ադրբեջանի նախագահի տիկին, առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան այցելել է երկրի զինված ուժերում ծառայության տարիներին հաշման...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նիկոլ Փաշինյանը Երևանի Հանրապետական մարզադաշտում էր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Հանրապետական մարզադաշտ և հետևել ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտ...
«Լիսկան» է բեմադրել իր դեմ մահափորձը. սենսացիոն հայտարարություն
Սյունիքի նախկին մարզպետ Լիսկա մականունով հայտնի Սուրիկ Խաչատրյանի դեմ 2015 թվականին տեղի ունեցած ենթադրյալ մահափորձի գոր...