Քաղաքականություն
Թու, թու, թու. ցրտահարություն 99 տոկոսով չի սպասվում. Ֆելիքս Ցոլակյան
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը խոսեց սոցիալական ոլորտում ներկայացված խնդիրների՝ նպաստների ուշացման և գազալցակայաններում գազի գնի բարձրացման հարցերից հետո, հետևաբար, ելույթն սկսեց…
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը խոսեց սոցիալական ոլորտում ներկայացված խնդիրների՝ նպաստների ուշացման և գազալցակայաններում գազի գնի բարձրացման հարցերից հետո, հետևաբար, ելույթն սկսեց այսպես.
«Այսքան վատ բան խոսելուց հետո, թու, թու, թու, հանրապետության հովտային և նախալեռնային շրջաններում ցրտահարություն 99 տոկոսվ չի սպասվում, ապրիլի և մայիսի տեղումների քանակը նորմայից ավելի է լինելու, հունիսին` նորմայի սահմաններում, ջերմաստիճանի փոփոխության հետ կապված` գետերի ելքերը մեծանալու են, անցած տարի եղել է 60-80 տոկոս, այս տարի 120, ջրառատ է լինելու. մենք ունենք գետերով նշած, թե որ գետերի համար: Այս մասին ինֆորմացիան տվել եմ և´ Տարածքային կառավարման նախարարություն, և´ մարզպետարաններ: Բոլորը տեղեկացված են, բայց կա այսպիսի բան, որ 3-4 օր առաջ մենք կարող ենք հստակ ասել՝ վարարում կարո՞ղ է լինել, թե՞ չէ, դա կախված է օդային ալիքներից և ինտենսիվ ալիքներից»:
Խոսելով Սևանա լճի մակարդակի մասին՝ նա հայտնեց, որ այս պահին 7 սմ-ով պակաս է ջրի մակարդակը անցյալ տարվա համեմատ, բայց հետագայում առավել դրական արդյունք է լինելու:
«Անցյալ տարի տաք էր կլիման, այս տարի ցուրտ է, հոսքը հետո է լինելու, 45 սմ մոտ կբարձրանա հունիսի 1-ին»:
Այս ցուցանիշը անհավանական թվաց վարչապետին:
«1-2 ամսվա մեջ 45 սանտիմե՞տր»,- զարմացավ Փաշինյանը:
Ցոլակյանն արձագանքեց.
«Այո´, կունենանք մոտ 570 մլն խմ ջուր ավել, որը էսօր, Արփա Սևանն էլ երեկ բացվել է, մոտ 150 մլն խմ ջուր էլ, որ պետք է գար տարվա վերջին, հունվարի 1-ի դրությամբ Սևանի մակարդակը 5-10 սմ ավելի կլինի էս տարվա համեմատ ջրառից հետո»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պարո՛ն Սիմոնյան, հրապարակեք այդ հրավերը, այլապես դուք ստախոս եք. Զոհրաբյան
Ես կարծում էի՝ իմ գործընկեր Ալեն Սիմոնյանը արժանապատվորեն կընդունի իմ առաջարկը՝ հրապարակել իր պնդմամբ այն հրավերը, որը ե...
«Սպայկա» ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել
ՊԵԿ հետաքննական վարչություն կողմից իրականացրած ստուգումների արդյունքում «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին մեղ...
ՈՒՂԻՂ. Փաշինյանը հարցաքննվում է դատարանում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է «Ելքե դաշինքի անդամների եւ Հոկտեմբերի 27-ի գործով ազատազրկման դատապարտված Մանախ մ...
Արագընթաց գնացքով գնում ենք Գյումրի. Փաշինյանն ուղիղ եթերում է
Արագընթաց գնացքով գնում ենք Գյումրի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ միացմամբ հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: