Քաղաքականություն
«Սասնա ծռերը» ավտոերթով Արցախ կմեկնեն
«Սասնա ծռեր» կուսակցության անդամներն ավտոերթով Արցախ կմեկնեն: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Ժիրայր Սէֆիլյանը: «Նախատեսում ենք Միասնության ավտոերթ դեպի Արցախ…
«Սասնա ծռեր» կուսակցության անդամներն ավտոերթով Արցախ կմեկնեն: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Ժիրայր Սէֆիլյանը:
«Նախատեսում ենք Միասնության ավտոերթ դեպի Արցախ, որտեղ կանցկացնենք հագեցած և հետաքրքիր օրեր։ Ավտոերթի ամսաթվի, Արցախում մնալու օրակարգի և այլ մանրամասների վերաբերյալ կտեղեկացնենք լրացուցիչ։Հնարավորինս լայն ձևաչափով ակնկալում ենք ձեր անմիջական, գործնական և ակտիվ մասնակցությունը»,- ասվում է գրառման մեջ։
2018-ի նոյեմբերին տեղի է ունեցել «Սասնա ծռեր» կուսակցության ավտոերթը դեպի Արցախ։ Կազմակերպիչներն ավտոերթը նվիրել էին Արցախյան ազգային ազատագրական շարժման ակնառու մասնակից, քաղաքագետ Իգոր Մուրադյանի հիշատակին։ «Արցախը Հայաստանի Հանրապետությանը դե յուրե միացնելու նպատակը որպես համահայկական օրակարգի գերակա հարց ամրագրելու համար կազմակերպված ավտոերթը նվիրվում է Արցախյան ազգային-ազատագրական շարժման և միացման գաղափարի ռահվիրա, քաղաքագետ և ազգային-քաղաքական գործիչ Իգոր Մուրադյանի պայծառ հիշատակին»,-նշված է հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
«Սպայկա» ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել
ՊԵԿ հետաքննական վարչություն կողմից իրականացրած ստուգումների արդյունքում «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին մեղ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նիկոլ Փաշինյանը Երևանի Հանրապետական մարզադաշտում էր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Հանրապետական մարզադաշտ և հետևել ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտ...
Ղարաբաղի ամեն գյուղում, ամեն քաղաքում կծածանվի Ադրբեջանի դրոշը․ Մեհրիբան Ալիևա
Ադրբեջանի նախագահի տիկին, առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան այցելել է երկրի զինված ուժերում ծառայության տարիներին հաշման...
Երկար մտածում էի՝ հրապարակե՞մ, թե՞ ոչ. Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել
«Այսօր Արմավիրի մարզ էի գնացել՝ «Բաղրամյան» զորավարժարան: Այցը կապված էր ԶՈւ գործունեության հետ. պաշտոնական հաղորդագրութ...