Քաղաքականություն
Մանվել Գրիգորյանի կողմից զինվորի սնունդը յուրացնելու մասին ապացույց չկա․ Փաստաբան
ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի հարցում բժիշկների միջամտությունը արդյունքներ տալիս է, այսօր դատարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց…
ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի հարցում բժիշկների միջամտությունը արդյունքներ տալիս է, այսօր դատարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը, գրում է Aysor am-ը։
Գրիգորյանի պաշտպանական կողմը Վերաքննիչ դատարանում բողոքարկում է նախաքննական մարմնի կողմից Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը երկարաձգելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։ Այսօր նիստը հետաձգվեց, քանի որ դատախազը նոր էր ներգրավում բողոքի քննությանը։
Փաստաբանն ասաց, որ քրեական գործի նյութերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ «զինվորի սննդի յուրացման դեպք չկա»։
«Գործի նյութերում այդ ամենը փաստող ոչ ապացույցներ կան, ոչ էլ վկայություններ», - ասաց Մկրտչյանը։
Միաժաանակ, փաստաբանն ասաց, որ այս գործով բացահայտումների մասին ազդարարած Ազգային անվտանգության ծառայությունը «փայլուն կատարել է իր գործը»։
«Եկեք տարանջատենք նախաքննությունն ու օպերատիվ աշխատանքները և դատաքննությունը։ Ասեմ, որ օպերատիվ հետախուզական աշխատանքների հետ կապված որևիցե դժգոհություն ոչ ոք չի հայտնել. Մարդիկ գնացել, հայտնաբերել են չգրանցված զենք-զինամթերք, այլ գույքեր ու այդ վարկածը տվել են Հատուկ քննչական ծառայությանը, որտեղ իրականացվել է նախաքննություն։ Հիմա թե ոնց պետք է սա գանհատվի, արդյոք կա հանցակազմ, թե չկա, արդյոք մեր պաշտպանյալը առնչություն ունի այդ ամենի։ Դրա վերջնական գնահատականը պետք է տա դատարանը», - նշեց Մկրտչյանը։
Հարցին, թե ինչո՞ւ են այդ իրերը հայտնվել Մանվել Գրիգորյանի առանձնատանը, պահեստներում, Մկրտչյանը արձագանքեց. «Բայց այդ հարցը Մանվել Գրիգորյանի հարցը չէ։ Նա ասում է, որ այդ ամենի հետ կապ չունի։ Եվ իրականում էլ կապ չունի»։
Նմանատիպ հոդվածներ
«Սպայկա» ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել
ՊԵԿ հետաքննական վարչություն կողմից իրականացրած ստուգումների արդյունքում «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին մեղ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նիկոլ Փաշինյանը Երևանի Հանրապետական մարզադաշտում էր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Հանրապետական մարզադաշտ և հետևել ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտ...
Ղարաբաղի ամեն գյուղում, ամեն քաղաքում կծածանվի Ադրբեջանի դրոշը․ Մեհրիբան Ալիևա
Ադրբեջանի նախագահի տիկին, առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան այցելել է երկրի զինված ուժերում ծառայության տարիներին հաշման...
Երկար մտածում էի՝ հրապարակե՞մ, թե՞ ոչ. Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել
«Այսօր Արմավիրի մարզ էի գնացել՝ «Բաղրամյան» զորավարժարան: Այցը կապված էր ԶՈւ գործունեության հետ. պաշտոնական հաղորդագրութ...