Հասարակություն
Խուսափել թերլիցքավորումներից և գազի ճնշման սահմանված չափի գերազանցումից. Շուկայի վերահսկողության տեսչական մարմին
Gohar Vardanyan
1,288 դիտում
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հայտարարություն է տարածել` անդրադառնալով քաղաքացիներից ստացվող բողոքներին ու դժգոհություններին` կապված ԱԳԼՃԿ-ներում վաճառվող գազի չափաբաժնի հետ: Տեսչական մարմինը հորդորում է խուսափել թերլիցքավորումներից և գազի ճնշման սահմանված չափի գերազանցումից:
«Հաշվի առնելով վերջին շրջանում մեր քաղաքացիներից ստացվող բազմաթիվ բողոքներն ու դժգոհությունները՝ Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ԱԳԼՃԿ բոլոր տնտեսվարողներին և աշխատակիցներին հորդորում է խստագույնս հետևել լցակայաններում վաճառվող գազի չափաբաժնին և զերծ մնալ խախտումներից՝ խուսափել թերլիցքավորումներից և գազի ճնշման սահմանված չափի գերազանցումից, հետևելով «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ Չափագիտության ազգային մարմնի պաշտոնական կայքում՝ www.metrology.am հրապարակվող ամենօրյա մատակարարվող գազի խտության չափին, լինել բարեխիղճ սպառողների հանդեպ, պարտադիր տրամադրել ՀԴՄ կտրոններ, այլապես՝ ստիպված կլինի դիմել վերահսկողական-վարչարարական առավել խիստ միջոցների»,- ասված է հայտարարության մեջ:
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը սպառողներին հորդորում է լինել հանրային վերահսկող անպայման պահանջել ՀԴՄ կտրոն և ցանկացած խախտում հայտնաբերելու դեպքում անմիջապես դիմել Շուկայի վերահսկողության տեսչական մարմին՝ ներկայացնելով գրավոր դիմում-բողոք՝ առձեռն կամ ստորագրված տարբերակն ուղարկելով [email protected], [email protected] էլփոստերից որևէ մեկին:
Հարցերի դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել թեժ գծին՝ 010 23 56 00 հեռախոսահամարով:
Նմանատիպ հոդվածներ
Նման երկոտանի «անասունները» պետք է կրեն քրեական պատասխանատվություն. Նաիրա Զոհրաբյան
Gohar Vardanyan
1 րոպե
846
Փաստաբանի միջոցով կաշառքը փոխանցվել է դատավորին. ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել
Gohar Vardanyan
631
ՀԷՑ-ը զգուշացնում է՝ վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
1,951
Չեմ կարող չնշել էն մեղքի զգացողության մասին, որ զգում եմ. Մարիամ Փաշինյան
Gohar Vardanyan
1 րոպե
1,243
Ավելին Հասարակություն բաժնից
Երբ խոսում ենք վերադարձի մասին, չենք թողնում, որ այդ մարդիկ խաղաղվեն ու տնավորվեն. Նիկոլ Փաշինյան
1 րոպե
93
Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը` «Կանազ» մշակույթի տան հրդեհի մասին
1 րոպե
137
Երկարատև հոսանքազրկում՝ Երևանում և որոշ մարզերում
1 րոպե
234
Հայտնի է՝ ում տներում են խուզարկություններ իրականացվում․ «Հրապարակ»
1 րոպե
1,939