Հասարակություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հեղափոխության ընթացքում իմ դերը չափազանցված է. Աննա Հակոբյան
Gohar Vardanyan
1 րոպե
365 դիտում
Շարժման կամ հեղափոխության նկատմամբ իմ հավատը հիմնված էր առաջին հերթին ամուսնուս գործունեության վստահության վրա։ Այս մասին վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ասել է Ամերիկայի ձայնին տված հարցազրույցում։
«Երկար տարիներ նա հետապնդում էր այն ամեն ինչին, ինչը իրականություն դարձավ հեղափոխությամբ։ Ես գիտեի, որ մի օր՝ ուշ թե շուտ, դա տեղի է ունենալու»,–ասել է Աննա Հակոբյանը։
Հարցին, թե ո՞րն էր ավելի բարդ՝ լինել քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի՞ տիկինը, թե՞ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը, Աննա Հակոբյանը պատասխանեց, որ հավասարապես բոլորը բարդ են. «Հավասար, որեւէ մեկն իր բարդությամբ չի զիջում նախորդին»։
Աննա Հակոբյանի խոսքով, որքան ժամանակն անցնում է, այնքան լեգենդի է նմանվում իր դերը հեղափոխության մեջ եւ այնքան չափազանցվում է։
«Ես հուսով եմ, որ այս ընթացքն ինչ–որ մի պահի կկանգնի, որովհետու անկեղծորեն եմ ասում, որ չափազանցված է իմ դերը հեղափոխության ընթացքում։ Ես, որպես էդպիսին դեր չեմ ունեցել, իմ ամբողջ դերակատարումը սահմանափակվել է նրանով, որ ես իմ ամուսնու կողքին եմ եղել այդ քայլարշավի ընթացքում»,– ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Օրը ցերեկով «ճռռիկներ»՝ Սարալանջի փողոցում
Gohar Vardanyan
1 րոպե
1,526
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Օպերայի հարակից տարածքում 2 մարդ նամազ է արել
Gohar Vardanyan
1 րոպե
538
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կոնստանտին Օրբելյանը Ռիտա Սարգսյանի միջնորդությա՞մբ էր նշանակվել
Gohar Vardanyan
1 րոպե
332
Նիվաների ցուցադրական ելույթը
Gohar Vardanyan
1 րոպե
3,189
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Իրանի հարվածներն Իսրայելին, ԱՄՆ-ի բազաները թիրախում, նավթային տերմինալը՝ կրակի մեջ
1 րոպե
83
Լուրերը մեկ տողով. Իրանը հազարավոր հրթիռներ է արձակել, ԱՄՆ-ը լրացուցիչ զորք է ուղարկում տարածաշրջան
1 րոպե
192
Երևանում շարունակվում են փոսալցման աշխատանքները
1 րոպե
257
Սամվել Կարապետյանի աջակիցներից երեք անձ ձերբակալվել է
1 րոպե
449
1.0